- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
Շոկոլադե ձու
Բաղադրիչներ
- կաթ - 17 մլ
- ալյուր - 10 գր
- շաքարավազ - 1 գր
- վանիլային շաքար - 1 գր
- ձու - 1 հատ
- շաքարի փոշի - 2 գր
- ինվերտային օշարակ - 5 մլ
- սերուցք (33% յուղ.) - 60 մլ
- անանուխ
- շոկոլադ դառը - 90 գր
Քայլերի հաջորդականություն
- Շոկոլադը հալեցնում ենք այս եղանակով, ապա շոկոլադի մի մասը խառնում ենք 45 մլ սերուցքի հետ, որպեսզի ստանանք շոկոլադե ջնարակ։
- 10 գր շոկոլադը վրձնի օգնությամբ տարածում ենք ձևամանի մեջ, 10-15 րոպե թողնում ենք սառնարանում, ապա հանում ու կրկին պատում ենք 10 գր շոկոլադով ու 15 րոպե սառեցնում։
- Պատրաստում ենք եփովի կրեմը, որի համար դեղնուցը, շաքարավազը, վանիլինն ու ալյուրը խառնում ու վերածում ենք միասեռ զանգվածի։
- Կաթը հասցնում ենք եռման աստիճանի, ապա կրակը մեղմացնում ու խառնուրդն անընդհատ խառնելով՝ եփում ենք այնքան, մինչև վերածվի կրեմային զանգվածի։
- Կրեմը պատրաստ է։
- Եփովի կրեմին ավելացնում ենք սերուցքը (15 մլ), կաթը (7 մլ), օշարակը, շաքարի փոշին (2 գր) և հարում ենք։
- Մատուցվող ափսեն զարդարում ենք կրեմով ու անանուխի տերևներով։
- Ձվի մի մասը դնում ենք կրեմի վրա։
- Ձուն լցոնում ենք կրեմով։
- Ձուն ծածկում ենք մյուս շերտով։ Մատուցելուց առաջ պատում ենք գլազուրով։
Բարի վայելում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: