- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 15 minutes
Շոկոլադե ձվիկներ Զատիկի համար
Բաղադրիչներ
- ինվերտային օշարակ - 170 գր
- կարագ - 58 գր
- շաքարի փոշի - 375 գր
- վանիլին - 1 թ/գդ
- աղ - 1/4 թ/գդ
- սննդի գունանյութ - 2-3 կաթիլ (դեղին)
- շոկոլադ կաթնային
Քայլերի հաջորդականություն
- Որպեսզի շոկոլադե ձվիկները բնական ձվերին առավելագույնս նման լինեն, մեզ ձվաձև ձևամաններ են անհրաժեշտ։ Եթե այդպիսի ձևաման չունենք կարող ենք ձվի ներքին մասը ձևավորել և ընկղմել հալեցված շոկոլադի մեջ։
- Պատրաստում ենք միջուկը.
Ինվերտային օշարակը, աղը, կարագն ու վանիլինը միասին հարում ենք։
- Ստացված զանգվածի մեջ ենք մաղում շաքարի փոշին և լավ խառնում ենք մինչև այն լուծվի։ Այս միջուկով պատրաստելու ենք դեղնուցներն ու սպիտակուցները։
Զանգվածի մոտ 1/3 մասը առանձնացնում ենք և մեջը մի քիչ դեղին գունանյութ ենք խառնում։ Սպիտակ և դեղին միջուկներով ամանները տեղափոխում ենք սառնարանը։
- Դեղին զանգվածից ոչ մեծ գնդիկներ ենք ձևավորում (դեղնուցները) և շարում ենք յուղաթղթապատ ամանի մեջ։ Դեղնուցները տեղափոխում ենք սառնարանը կամ անգամ սառցարանը։
- Դեղնուցները պնդանալուց հետո կարող ենք սպիտակուցների մեջ փաթաթել։ Սպիտակ միջուկից ոչ մեծ կլոր բլիթներ ենք ձևավորում, մեջտեղի հատվածում դնում ենք դեղնուցենրը և սպիտակուցների եզրերը միացնում ենք իրար։
- Ձևավորում ենք կեղևը.
Շոկոլադը գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում հալեցնում ենք։ Այնուհետև շոկոլադը լցնում ենք ձվիկներով ձևամանների մեջ և հավասարապես տարածում ենք այն։
- Ավելորդ հատվածները հետ ենք լցնում ամանի մեջ։ Երբ շոկոլադը ձևամանների մեջ սառչի ձևամաններից կհանենք քաղցր ձվիկները կդնենք մեջը:
- Ձվի կեղևի կեսերը հալեցված շոկոլադով կմիացնենք իրար։
- Ձվերը դնում ենք սառնարանը, այնուհետև հանում ենք և ավելորդը մասերը կտրում ենք։
- Այլընտրանքային միջոց: Եթե ձևամաններ չունենք, խնդիր չէ։ Սառեցրած ձվիկները հագցնում ենք փայտիկների վրա, ընկղմում ենք հալեցրած շոկոլադի մեջ:
- Թողնում ենք շոկոլադը սառչի և մատուցում ենք:
Այսպիսով ստանում ենք իսկական շոկոլադե ձվիկներ`«քինդեր», բայց ավելի համեղ, քանզի այն մեր ձեռքերով ենք պատրաստել։ Ահա այսպիսի համեղ Զատիկի բաղադրատոմսեր 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: