- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 35 minutes
Շոկոլադե մաֆին
Բաղադրիչներ
- Կրեմի համար՝
- շաքարավազ - 50 գր
- ալյուր - 25 գր
- կարագ - 75 գր
- փխրեցուցիչ - 0.5 թ/գ
- բուսայուղ - 75 մլ
- ձվի դեղնուց - 2 հատ
- կաթ - 200 մլ
- Խմորի համար՝
- ջուր - 225 մլ
- շոկոլադ սև - 100 գր
- կակաո - 3 ճ/գդ
- օսլա (крахмал) - 35 գր
- ալյուր - 125 գր
- շաքարի փոշի - 120 գր
- շաքարավազ - 100 գր
- ձու - 2 հատ
- ձվի սպիտակուց - 2 հատ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք կրեմը: Ամանի մեջ լցնում ենք ալյուրն ու շաքարավազը, ավելացնում ենք ձվի դեղնումցները, 4 ճ/գդ կաթը և լավ հարում ենք: Մնացած կաթը տաքացնում ենք և կամաց-կամաց լցնում մեր ստացված զանգվածի մեջ: Կրեմը դնում ենք մարմանդ կրակին և խառնելով տաքացնում, մինչև թանձր զանգված ստանանք:
Պատրաստում ենք շոկոլադե եփովի խմորը: Ամանի մեջ լցնում ենք օսլան, կակաոն և շաքարավազը, այնուհետև ավելացնում ենք ջուրը և մարմանդ կրակին անընդհատ խառնելով եփում ենք: Այնուհետև ավելացնում ենք շոկոլադն ու կտրատած կարագը և կրկին լավ խառնում: Վերջում ավելացնում ենք ձվերը, բուսայուղն ու շաքարի փոշին, ինչպես նաև փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը:
- Ձևամանները բուսայուղապատում ենք, կիսով չափ լցնում ենք խմոը, կրեմը և մի փոքր էլ խմոր: Թխում ենք 35 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Ահա և վերջ:
Շոկոլադե մաֆին պատրաստելու ժամանակն է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարև Ձեզ:Կասեք որքան փխրեցուցիչ է անհրաժեշտ?
Բարև Ձեզ, 0.5 թ/գդ փխրեցուցիչ է պետք 🙂
Շնորհակալ եմ