- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 25 minutes
Շոկոլադե մաֆիններ
Բաղադրիչներ
- կակաո - 5 ճ/գդ
- կարագ - 50 գր
- վանիլին - 1 պտղունց
- փխրեցուցիչ - 0,5 թ/գդ
- շաքարավազ - 180 գր
- ալյուր - 6 ճ/գդ
- ձու - 3 հատ
- թթվասեր - 4 ճ/գդ
- աղ - 1 պտղունց
- շաքարի փոշի - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Կարագն ու շաքարավազը լավ հարում ենք, այնուհետև հատ առ հատ ավելացնում ենք ձվերը, վանիլինը, կակաոն և աղը։ Զանգվածը շատ լավ հարում ենք, ինչից հետո էլ ավելացնում ենք թթվասերն ու ալյուրը։
- Խմորը լցնում ենք բուսայուղապատ ձևամանների մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 25 րոպե։
- Ահա այսպիսի արդյունք ենք ստանում։
- Մաֆինները ցանկության դեպքում կարող ենք դնել թղթե ձևամանների մեջ, վրան շաքարի փոշի ցանել և մատուցել։
Իսկ ո՞վ կհրաժարվի շոկոլադե մաֆիններ վայելելու հաճույքից 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
SHAT HAMEX ER SHAT LAV EV HAMEX KAYQ E
SHAT HAMEX ER SHAT LAV EV HAMEX KAYQ E
Շատ շնորհակալ ենք Մելինե ջան 🙂
Շատ համեղ ստացվեց։ ?