- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 10-15 minutes
Շոկոլադե միջուկով շոռակարկանդակ
Բաղադրիչներ
- ձու - 2 հատ
- կաթնաշոռ - 400 գր
- աղ - 1/4 թ/գդ
- սպիտակաձավար - 3,5 ճ/գդ
- վանիլին - 5 գր
- շոկոլադ կաթնային - 50 գր
- ալյուր - 50 գր
Քայլերի հաջորդականություն
- Ձվերը աղի հետ հարում ենք։
- Կաթնաշոռը խոր ամանի մեջ ենք լցնում։
- Ավելացնում ենք սպիտակաձավարը և վանիլինը։ Եթե զանգվածը ջրիկ է, մի քիչ սպիտակաձավար էլ ենք ավելացնում։
- Ավելացնում ենք հարած ձուն և խառնում:
- Վերցնում ենք շոկոլադն ու ալյուրը, որպեսզի շոռակարկանդակները թաթախենք դրանց մեջ։ Ձեռքերն ալրոտում ենք։ Զանգվածի մի փոքր մասը ճաշի գդալով լցնում ենք ձեռքի մեջ` վրայից շոկոլադ ենք դնում և շոռակարկանդակի տեսք տալիս։
- Այնուհետև բուսայուղի մեջ 2 կողմից տապակում ենք մինչև ոսկեգույն երանգ ստանանք: Շարում ենք ափսեի մեջ և մատուցում։
Շոկոլադե միջուկով շոռակարկանդակ կարող ենք մատուցել թեյի կամ սուրճի հետ, իսկ որպես առավոտյան նախաճաշ, միջուկի շոկոլադը կարող ենք փոխարինել չամիչով կամ որևէ չրատեսակով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: