- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 20 minutes
Շոկոլադե մուսս
Բաղադրիչներ
- շոկոլադ սև - 100 գր
- կարագ - 30 գր
- շաքարի փոշի - 50 գր
- ձու - 3 հատ
Քայլերի հաջորդականություն
Բաղադրիչները նախատեսված են 4 չափաբաժնի համար։
- Ինչպես պաստերիզացնել ձվերը։ Կաթսայի մեջ ջուր ենք լցնում, դնում ենք ուժեղ կրակի վրա և հասցնում եռման աստիճանի։ Ձվերը դնում ենք կաթսայի մեջ, անմիջապես կրակի տակն անջատում ենք։ 3 րոպե հանգիստ ենք թողնում, այնուհետև ձվերը հանում ենք և ամբողջությամբ սառեցնում։ Օգտագործում ենք ըստ անհրաժեշտության։
Շոկոլադը կտրատում ենք, ավելացնում ենք կտրատած կարագն ու գոլորշու վրա պարբերաբար խառնելով հալեցնում ենք։ Գոլորշու վրայից վերցնում ենք, ավելացնում ենք շաքարի փոշին, խառնում ենք և թողնում ենք մինչև գրեթե սենյակային ջերմաստիճանի հասնի։
- Շոկոլադով զանգվածի մեջ ենք լցնում դեղնուցները և լավ խառնում ենք մինչև համասեռ դառնա։
- Սպիտակուցները հարում ենք մինչև պինդ բեզե դառնա (եթե սպիտակուցով լի գդալը շրջենք, զանգվածը պետք է գդալի վրա մնա)։
- Սպիտակուցները կես-կես լցնում ենք շոկոլադե զանգվածի վրա` զգուշորեն թիակով վերից վար շարժումներով խառնելով։
- Մուսսը լցնում ենք հատուկ ձևամանների կամ բաժակների մեջ և առնվազն 3 ժամով տեղափոխում ենք սառնարանը։
- Մատուցելուց առաջ, ըստ ցանկության, ձևավորում ենք հարած սերուցքով։
Շոկոլադե մուսս պատրաստելիս կարող ենք նաև ընկույզներով ձևավորել այն։ Մատուցում ենք սառը վիճակում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Inchi hamar e dzveri taq jri mej pahel@?
Դա անհրաժեշտ է, որպեսզի ձվերը բակտերիաներից ազատվեն 🙂
Isk dzvi spitakuc@ chi hascni epvel eracrac jri mej?
????
Ոչ հարգելի Տաթև, սպիտակուցները չեն եփվի 🙂