- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 40 minutes
Շոկոլադե մրջնաբույն
Բաղադրիչներ
- կարագ - 200 գր
- թթվասեր - 50 գր
- շաքարավազ - 30 գր
- ալյուր - 350 գր
- սոդա - 2 գր
- խտացրած կաթ եփված - 1 բանկա
- լիկյոր - 20 մլ (Baileys)
- շոկոլադ սև - 100 գր
Քայլերի հաջորդականություն
- 100 գր կարագը, շաքարավազը և թթվասերը լավ հարում ենք, ավելացնում ենք սոդան և ալյուրը և ձեռքերով խմոր հունցում։ Խմորից գնդիկներ ենք ձևավորում և 30 րոպեով տողափոխում սառցախցիկ։
- Ժամանակը լրանալուց հետո խմորներն անցկացնում ենք քերիչով, լցնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում 180 աստիճան տաքացրած ջեռոցում 20-25 րոպե։ Հովացնում ենք։
- Պատրաստում ենք կրեմը։ 100 գր կարագը եփած խտացրած կաթի հետ լավ հարում ենք և վերջում ավելացնում լիկյորը։ Խմորները լցնում ենք կրեմի մեջ և խառնում։
- Այնուհետև խոհարարական օղակների միջոցով շրջաններ ենք ձևավորում և 2 ժամով տեղափոխում սառնարան։
- Մատուցելուց առաջ շոկոլադը հալեցնում ենք և լցնում մրջնաբույնի վրա:
Շոկոլադե մրջնաբույն , որի համից չեք կշտանա ։)
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barev Dzez, isk karox enq kremin likyori poxaren, konyak avelacnel?
Այո, իհարկե կարող եք: