- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 25 minutes
Շոկոլադե նրբաբլիթ
Բաղադրիչներ
- Նրբաբլիթի համար՝
- ալյուր - 125 գր
- կաթ - 350 մլ
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 30 գր
- կակաո - 30 գր
- բուսայուղ - 2 ճ/գդ
- Ջնարակի համար՝
- շոկոլադ սև - 100 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 80 մլ
- Պրալինեի՝
- պնդուկ - 50 գր
- շաքարավազ - 75 գր
Քայլերի հաջորդականություն
- Ձվերը հարում ենք, ավելացնում կաթը, ալյուրը, կակաոն ու շաքարավազը: Զանգվածը լավ հարում ենք և թողնում ենք մի քանի ժամ, որ հանգստանա:
Նրբաբլիթները շերեփով լցնում ենք նախօրոք տաքացրած, բուսայուղապատ տապակի մեջ և թողնում 50 վայրկյան, այնուհետև զգուշությամբ շրջում ենք և թողնում 30 վայրկյան:
- Սերուցքը տաքացնում ենք, լցնում շոկոլադի վրա և ջոլորշու վրա հալեցնում: Թողնում ենք մի փոքր հովանա և քսում ենք նրբաբլիթներին:
Պատրաստում ենք պրալինեն: Պնդուկները 10 րոպեով տեղափոխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցը, հանում ենք, կեղևազրկում և մանրացնում:
Շաքարավազը լցնում ենք փոքր կաթսայի մեջ և մարմանդ կրակին անընդհատ խառնելով հալեցնում: Այնուհետև ավելացնում ենք պնդուկը և խառնում: Պրալինեն պարտաստ է:
Նրբաբլիթները զարդարում ենք շոկոլադով ու պրալինեով և մատուցում:
- Համեղ է:
Իսկ Դուք շոկոլադե նրբաբլիթ սիորու՞մ եք 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բայց կարծես խմորի մեջ սերուցք չկա?
Բարև Ձեզ Շուշան ջան, ոչ, խմորի մեջ ոչ թէ սերուցք, այլ կաթ է անհրաժեշտ 🙂