- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 50 minutes
Շոկոլադե նրբաբլիթներով տորթ
Բաղադրիչներ
- Նրբաբլիթների համար՝
- ալյուր - 280-320 գր
- կաթ - 700 մլ
- ձու - 4 հատ
- շաքարավազ - 80 գր
- կակաո - 80 գր
- բուսայուղ - 4 ճ/գդ
- Կրեմի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 600 մլ
- խտացրած կաթ - 1 բանկա
- վանիլին - 1 պտղունց
- Ինչպես նաև՝
- շոկոլադ սև - 200 գր
- կարագ - 50 գր
- շաքարի փոշի - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք նրբաբլիթները։ Ձվերը հարում ենք, ավելացնում կաթը, ալյուրը, կակաոն ու շաքարավազը: Զանգվածը լավ հարում ենք և թողնում մի քանի ժամ, որ հանգստանա:
Նրբաբլիթները շերեփով լցնում ենք նախօրոք տաքացրած, բուսայուղապատ տապակի մեջ և թողնում 50 վայրկյան, այնուհետև զգուշությամբ շրջում ենք և թողնում 30 վայրկյան:
- Պատրաստում ենք կրեմը։ Սերուցքը լավ հարում ենք և կամաց-կամաց ավելացնում խտացրած կաթն ու վանիլինը։
- Հավաքում ենք տորթը։ Դնում ենք 2-3 նրբաբլիթ, վրան քսում կրեմը, այնուհետև դնում ենք մեկական նրբաբլիթներ և մեջտեղում կրեմ քսում։ Այս ամենից հետո տորթի վրա դնում ենք ափսեն և նրբաբլիթների ծայրերը հավասարեցնում։
- Շոկոլադն ու կարագը գոլորշու վրա հալեցնում ենք և տորթը շոկոլադապատում։
- Վերջում վրան շաքարի փոշի ենք ցանում։
- Ահա և վերջ։
Արդյունքում ստացվում է անչափ համեղ շոկոլադե նրբաբլիթներով տորթ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Մոտ քանւ նրբաբլիթ է ստացվում?
Բարև Ձեզ, դա կախված է Ձեր թավայի չափսերից 🙂