- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 15 minutes
Շոկոլադե նրբաբլիթ Տիրամիսու
Բաղադրիչներ
- Նրբաբլիթի համար՝
- ձու - 3 հատ
- կաթ - 320 մլ
- ալյուր - 400 գր
- թթվասեր - 80 գր
- շաքարավազ - 5 ճ/գդ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- կարագ - 100 գր
- կակաո - 3 ճ/գդ
- սուրճ լուծվող - 4 ճ/գդ
- աղ - 1/3 թ/գդ
- Կրեմի համար՝
- պանիր մասկարպոնե - 4 ճ/գդ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 160 մլ
- շաքարի փոշի - 5 ճ/գդ
- Ինչպես նաև՝
- շոկոլադ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Կաթն ու թթվասերը խառնում ենք: Առանձին ամանի մեջ խառնում ենք ձուն, վանիլինը, հալեցրած կարագը, աղն ու սուրճը:
Թթվասերային խառնուրդի մեջ ավելացնում ենք շաքարավազն ու կակաոն, այնուհետև լցնում ձվային զանգվածը: Այս ամենից հետո ավելացնում ենք փխրեցուցիչն ու ալյուրը և լավ հարում:
Տապակի մեջ լցնում ենք մեկական շերեփ նրբաբլիթ, պահում 40 վայրկյան և շրջում ու ևս 40 վայրկյան տապակում:
- Պատրաստում ենք կրեմը: Հարիչի բարձր արագությամբ հարում ենք մասկարպոնեն, սերուցքն ու շաքարի փոշին:
- Նրբաբլիթների վրա կրեմ ենք քսում, քերած շոկոլադ ցանում և վայելում:
- Ահա և վերջ:
Իսկ Դուք պատրաստե՞լ եք շոկոլադե նրբաբլիթ Տիրամիսու 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Maskarpone Hayastanum vortex ka ev inch arje?
Բարև Ձեզ Աննա ջան, մասկարպոնեն կարող եք ձեռք բերել սուպերմարկետներից 🙂