- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 50 minutes
Շոկոլադե շտրուդել
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ջուրը տաքացնում ենք, կարագը դնում ենք գոլորշու վրա և հալեցնում ենք, որից հետո մի քիչ սառեցնում ենք, այնուհետև ավելացնում ենք աղի հետ թեթևակի հարած ձուն։ Ստացված զանգվածը լցնում ենք կակաոյի հետ խառնած ալյուրի մեջ և հարթ ու ձեռքերին չկպչող խմոր ենք հունցում։ Պատրաստի խմորը սննդային փաթեթով ծածկում ենք և 30 րոպեով հանգիստ թողնում։
- Խմորը 2 մասի ենք կիսում։ Յուրաքանչյուր մասը մաքուր սրբիչի վրա գրտնակում ենք` որքան հնարավոր է բարակ։ Կարող ենք պարբերաբար խմորը շրջել և տարբեր ուղղություններով ձգել։ Պետք է առավելագույնս բարակ գրտնակենք։
- Միջուկի մրգերը մաքրում ենք և բարակ կտորներով կտրատում։
- Բարակ գրտնակած շերտի վրա (յուրաքանչյուր կողմից մի քանի սանտիմետր բաց ենք թողնում) պաքսիմատ կամ բիսկվիթային փշրանք ենք ցանում, մրգերը շարում ենք վրան, այնուհետև լցնում ենք շագանակագույն շաքարավազը, նուշի փաթիլներն ու չամիչը։
- Ռուլետի տեսքով թույլ փաթաթում ենք` եզրերը փակում ենք, որպեսզի միջուկը դուրս չգա։
- Շտրուդելը սրբիչով տեղափոխում ենք յուղաթղթապատ տապակի մեջ։ Թխում ենք 50 րոպե` 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Թխվելու ընթացքում 3 անգամ ռուլետը կարագով պատում ենք։ Ցանկության դեպքում կարող եք մատուցելիս շաքարի փոշի ցանել:
- Բարի ախորժակ:
Ի դեպ, շտրուդել պատրաստելիս, եթե նուշի փաթիլներ չկան, կարող եք նուշ գնել, և բարակ կտրատել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Bravo-Belicimo-Dolce
Արդեն իմ ֆրանսիացի հյուրերին եմ հյուրասիրել և միասին շնորհավորում ենք և շնորհակալություն հայտնում
Շատ ուրախ ենք, որ հավանել եք 🙂