- Yield: 6 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 50 minutes
Շոկոլադե չիզքեյք սալորաչրով
Բաղադրիչներ
- վաֆլի - 200 գր շոկոլադե (կամ թխվածքաբլիթ)
- կոկոսի քերուկ - 100 գր
- կակաո - 1 ճ/գդ
- կարագ - 30 գր
- պանիր մասկարպոնե - 500 գր
- կաթնաշոռ - 300 գր
- շոկոլադ կաթնային - 150 գր
- սուրճ լուծվող - 1 ճ/գդ
- շաքարավազ - 70 գր
- ձու - 3 հատ
- ալյուր - 3 ճ/գդ
- չիր սալորի - 200 գր
Քայլերի հաջորդականություն
- Վաֆլին մանրացնում ենք, ավելացնում ենք կակաոն, կոկոսի քերուկը ու հալեցրած կարագը: Զանգվածը լցնում ենք 20-21 սմ տրամագիծ ունեցող բացվող ձևամանի մեջ և 5-8 րոպե թխում 170 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Պատրաստում ենք կրեմը: Մասկարպոնեին ավելացնում ենք շաքարավազը, կաթնաշոռը և հալեցրած շոկոլադը: Լավ խառնում ենք: Այնուհետև ավելացնում ենք սուրճն ու ձվերը և կրկին հարում:
՛ - Սալորաչիրը ցանկության դեպքում կարող ենք թրջել կոնյակի կամ ռոմի մեջ: Ձևամանի մեջ շարում ենք 2 մասի բաժանած սալորաչրերը, վրան լցնում ենք կրեմը, հարթեցնում և թխում 160 աստիճան տաքացրած ջեռոցում 40-45 րոպե:
- Չիզքեյքը լիովին հովացնում ենք, փայլաթիթեղով կամ պոլիէթիլենային թաղանթով ծածկում և 6-8 ժամով տեղափոխում սառնարան: Ցանկության դեպքում կարող ենք սառցարան տեղափոխել:
- Սառնարանից հանում ենք, վրան կակաո ցանում, զարդարում սուրճով կտրատում և մատուցում: Ահա և վերջ:
Մի փոքր ցանկություն և կարող ենք վայելել հրաշալի շոկոլադե չիզքեյք 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: