- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 40 minutes
Շոկոլադե պաննա կոտտա
Բաղադրիչներ
- ժելատին - 15 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 350 մլ
- շոկոլադ սև - 100 գր
Քայլերի հաջորդականություն
- Սերուցքը լցնում ենք կաթսայի մեջ ու դնում կրակի վրա, ապա ավելացնում ենք մասերի բաժանած շոկոլադը։ Սպասում ենք, որ շոկոլադը լուծվի, բայց դրա համար անհրաժեշտ է շոկոլադը շատ մանրացնել։ Սերուցքը չի կարելի շատ տաքացնել, որպեսզի շոկոլադը չկտրվի։
- Թրջում ենք ժելատինը։ Կարող ենք ժելատինը մասերի բաժանել։ Երբ շոկոլադը լուծվի և խառնուրդը հաճելի շագանակագույն երանգ ստանա, կավելացնենք ժելատինը։ Այժմ այդ ամենը խառնում ենք, պետք է թանձր խառնուրդ ստանանք։ Այնուհետև լցնում ենք ձևամանների մեջ, թողնում ենք մի քիչ սեղանի վրա, այնուհետև մոտ 2 ժամով տեղափոխում սառնարանի մեջ:
- Երբ ժելեն սառում է, զգուշորեն հանում ենք այն ձևամանի միջից և դնում ափսեի վրա։ Դրա համար ժելեով ձևամանը մի քանի րոպեով ընկղմում ենք սառը ջրի մեջ և այն հեշտությամբ ձևամանից դուրս է գալիս։
Պատրաստի դեսերտը զարդարում ենք և մատուցում:
Պաննա-կոտտայի հետ հրաշալի համադրություն են թթվաշ համով հատապտղային սոուսները։ Կարող ենք վրայից հալեցրած շոկոլադ լցնել կամ վրան թարմ հատապտուղ դնել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: