- Yield: Անմիջապես
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 20-25 minutes
Շոկոլադե պուդինգ կոկոսի համով
Բաղադրիչներ
- բրինձ - 100 գր (ռիզոտտոի կամ էլ սովորական բրինձ)
- կաթ կոկոսի - 400 մլ
- կաթ - 100-200 մլ
- շոկոլադ կաթնային - 50 գր
- շաքարավազ - 2 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
Բաղադրիչները նախատեսված են 4 չափաբաժնի համար։ Եթե կոկոսի կաթ չեք սիրում, կարող եք այն կովի կաթով փոխարինել (նույն քանակությամբ)։
- Բրինձը լվանում ենք, լցնում կաթսայի մեջ և ավելացնում կոկոսի կաթը։
- Դնում ենք թույլ կրակի վրա և անընդհատ խառնելով եփում ենք։ Գոլորշիանալու ընթացքում, որքան հեղուկի ծավալը պակասում է, այնքան կաթ ենք ավելացնում։
- Երբ բրինձն արդեն պատրաստ է (մոտ 20-25 րոպե հետո), ավելացնում ենք կտրատած շոկոլադն ու խառնում։
- Համտեսում ենք և ըստ անհրաժեշտության մի քիչ շաքարավազ ենք ավելացնում։ Մատուցում ենք տաք վիճակում։
Այսպիսով, պատրաստեցինք շատ համեղ պուդինգ, որը կարող եք մատուցել թե նախաճաշին, և թե որպես աղանդեր 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: