- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 20 minutes
Շոկոլադե ռուլետ սերուցքային կրեմով
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձվի սպիտակուց - 8 հատ
- շաքարավազ - 180 գր
- շոկոլադ սև - 100 գր
- ալյուր - 60 գր
- Կրեմի համար՝
- շաքարավազ - 100 գր
- փխրեցուցիչ - 30 գր
- ձվի դեղնուց - 2 հատ
- կաթ - 375 մլ
- կարագ - 250 գր
- վանիլին - 2 գր
- Ինչպես նաև՝
- ջեմ ելակի - 2 ճ/գդ
- կակաո - 1 թ/գդ
- շաքարի փոշի - 2 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք և թողնում հովանա:
Պատրաստում ենք կրեմը: Ամանի մեջ խառնում ենք շաքարավազը, փխրեցուցիչն ու վանիլինը: Ավելացնում ենք ձվի դեղնուցները, մի քանի գդալ կաթ և խառնում ենք:
Մեկ այլ ամանի մեջ լցնում ենք կաթն ու մնացած շաքարավազը և մարմանդ կրակին հալեցնում: Կամաց-կամաց ավելացնում ենք փխրեցուցիչով զանգվածը և լավ խառնում:
- Կրեմը վերցնում ենք կրակից և ծածկում պոլիէթիլենային թաղանթով:
- Պատրաստում ենք բիսկվիթը: Սպիտակուցները լավ հարում ենք, ավելացնում շաքարավազն ու շոկոլադը և թիակով լավ խառնում ենք: Խմոը խոհարարական պարկի օգնությամբ լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ:
- Թխում ենք նախօրոք 220 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե:
- Թողնում ենք 10 րոպե հովանա:
- Յուղաթղթով ռուլետանման փաթաթում ենք:
- Կարագը լավ հարում ենք և լցնում կերմի մեջ:
Փաթաթած բիսկվիթը բացում ենք, վրան ջեմ և կրեմ քսում:
- Ռուլետը փաթաթում ենք և տեղափոխում սառնարան: Մի քանի ժամ անց հանում ենք և կակաո ցանում:
- Մատուցելուց առաջ շաքարի փոշի ենք ցանում:
- Վայելում ենք:
Շատ համեղ ռուլետ ստացվեց 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
@ntir er .vor txem nuyn cevi kstacvi mtacum em lav chpatatvi ruletn pshrvi.
Սիրելի Անի, եթե հետևեք պատրաստման հաջորդականությանն ու բոլոր քայլերը ճիշտ կատարեք, ապա կստացվի այնպես, ինչպես նկարում է։ Ձեզ մաղթում ենք հաջողություն։ ։)
Isk pxrecucich@ kremi mej petq e? Inch der e xaghum? Vorqanov gitem xmori mej sodayi yev qacaxi xarnordi der e xaghum, isk kremin da inchi hamar e harkavor?