- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 12 minutes
Շոկոլադե ռուլետ սրճային կրեմով
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- շաքարավազ - 100 գր
- ձու - 5 հատ
- ալյուր - 130 գր
- աղ - 1 պտղունց
- վանիլին - 10 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- կակաո - 2 ճ/գդ
- օսլա (крахмал) - 20գր
- Կրեմի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200մլ
- սուրճ լուծվող - 1թ/գդ
- շոկոլադ սև - 50գր
- շաքարի փոշի - 2ճ/գդ
- ելակ - 1 բաժակ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք կրեմը։ Սերուցքը տաքացնում ենք, բայց չենք եռացնում։ Վերցնում ենք կրակի վրայից, ավելացնում սուրճն ու շոկոլադը և այնքան հարում մինչև համասեռ զանգված ստանանք։ Այնուհետև սառեցնում ենք։
- Բիսկվիթ պատրաստելու համար ձվերը շաքարավազի և վանիլինի հետ հարում ենք, որպեսզի զանգվածը չափերով ավելանա։
- Ձվով զանգվածի 1/3 մասը առանձնացնում ենք և վրան ավելացնում ալյուրը, օսլան և 0,5թ/գդ փխրեցուցիչը։ Զգուշորեն խառնում ենք։
- Ձվով 2/3 զանգվածի մեջ ենք ավելացնում կակաոն, աղը և մաղով անցկացրած 0,5 թ/գդ փխրեցուցիչը։
- Տապակի վրա յուղաթուղթ ենք դնում, բուսայուղով պատում, լցնում ենք շոկոլադով խմորը և հավասարեցնում։
- Շոկոլադե խմորի վրա գդալով անկանոն լցնում ենք սպիտակ խմորը։ Փայտիկով խմորի վրա նախշեր ենք անում։ Բիսկվիթը թխում ենք 10-12 րոպե `200 աստիճանում։
- Բիսկվիթը յուղաթղթով հանում ենք տապակի վրայից, այնուհետև երեսին յուղաթուղթ ենք դնում և շրջում , որպեսզի մյուս յուղաթուղթը հանենք։
- Տաք վիճակում անմիջապես յուղաթղթով հանդերձ ռուլետի տեսքով փաթաթում ենք և թողնում ենք սառչի։
- Մինչև ռուլետը սառչի, վերադառնանք կրեմին։ Սերուցքին ավելացնում ենք շաքարի փոշի և հարում մինչև փարթամ զանգված ստանանք։
- Ելակը լվանում ենք և մասերի բաժանում: Ռուլետը բացում ենք, կրեմով պատում և վրայից ելակ շարում։
- Կրկին ռուլետի տեսքով փաթաթում ենք,սննդային փաթեթի մեջ դնում և 1-2 ժամով տեղափոխում սառնարանը։
- Ռուլետը պատրաստ է։ Ձևավորում ենք անանուխով, ելակով և վրայից շաքարի փոշի ենք ցանում։
Այս հրաշալի ռուլետի մեջ ելակի փոխարեն այլ հատապտուղ կարող ենք օգտագործել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: