- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 20 minutes
Շոկոլադե սենդվիչներ
Բաղադրիչներ
- ձու - 4 հատ
- շաքարի փոշի - 1 բաժակ
- կաթ - 2/3 բաժակ
- կարագ - 4 ճ/գդ
- ալյուր - 1,5 բաժակ
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 2 ճ/գդ
- վանիլին - 1 թ/գդ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- Սպիտակ շոկոլադով կրեմի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 1,5 բաժակ
- շոկոլադ սպիտակ - 80 գր
- Մուգ շոկոլադե սոուսի համար՝
- շոկոլադ սև - 160 գր
- կարագ - 2 ճ/գդ
- կաթ - 1,5 բաժակ
- շաքարի փոշի - 1 բաժակ
- կակաո - 2 ճ/գդ
- կոկոսի քերուկ - 2 բաժակ
- մշկընկույզ (мускатный орех) - 0,5 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Կարագը դնում ենք փոքրիկ կաթսայի մեջ և հալեցնում մարմանդ կրակին: Կաթը թեթևակի սառեցնում ենք, ավելացնում վանիլինը: Ձվերն ու շաքարավազը 5 րոպե հարում ենք:
Ալյուրը, եգիպտացորենի օսլան, շաքարի փոշին ու փխրեցուցիչը մաղում ենք կաթսայի մեջ, ավելացնում տաքացրած կարագը, կաթը, շաքարավազը և ձվային խառնուրդը: Հարում ենք, լցնում 20×30 չափսի ձևամանի մեջ, 20 րոպե թխում 180 աստիճան տաքացրած ջեռոցում (թխված լինելը կարելի է ստուգել չոփիկով): Ջեռոցից հանելուց հետո թխված խմորը դնում ենք ցանցի վրա և հովացնում:
Պատրաստում ենք սպիակ շոկոլադով կրեմը: Սպիտակ շոկոլադն ու սերուցքը կաթսայի մեջ տաքացնում ենք, խառնում այնքան, մինչև համասեռ դառնա:
Պատրաստում ենք մուգ շոկոլադե սոուսը: Կարագը, շոկոլադն ու կակաոն լցնում ենք կաթսայի մեջ և մարմանդ կրակին հալեցնում: Կրակից վերցնում ենք, ավելացնում շաքարի փոշին, կաթն ու մշկընկույզը (եթե սոուսը շատ խիտ է ստացվում, կարելի է մի փոքր տաք ջուր ավելացնել):
Սառած խմորի շերտը հավասարաչափ քառակուսիների ենք բաժանում:
- Կոկոսի քերուկը լցնում ենք ոչ շատ խորը կաթսայի մեջ: Խմորի ամեն մի կտորը մտցնում ենք շոկոլադե սոուսի մեջ:
- Այնուհետև թաթախում կոկոսի քերուկի մեջ:
- Թաթախված կտորները շարում ենք ցանցի վրա:
- Չորանալուց հետո երկայնակի կիսում ենք և արանքներում քսում սպիտակ շոկոլադով կրեմը:
- Ահա և վերջ:
Դե ինչ, շոկոլադե սենդվիչը պատրաստ է, ժամանակն է սրճելու: Բարով վայելեք 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: