- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 15 minutes
Շոկոլադե-սրճային թխվածքաբլիթ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կարագ - 220 գր
- շաքարավազ - 140 գր
- վանիլին - 0,5 թ/գդ
- սուրճ սև - 5 գր
- ձու - 1 հատ
- ալյուր - 220 գր
- փխրեցուցիչ - 1,5 թ/գդ
- աղ - 1 թ/գդ
- կակաո - 60 գր
- Կրեմի համար՝
- կարագ - 50 գր
- շաքարի փոշի - 100 գր
- պանիր մասկարպոնե - 150 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Կարագն ու շաքարավազը հարիչով հարում ենք: Վանիլինն ու սուրճը խառնում ենք և ձվի հետ միասին լցնում կարագի և շաքարավազի խառնուրդի մեջ ու կրկին լավ հարում:
Առանձին ամանի մեջ մաղում ենք ալյուրը, փխրեցուցիչն ու աղը: Զանգվածը լցնում ենք ձվային խառնուրդի մեջ և խմոր հունցում: Խմորը գնդում ենք, դնում պոլիէթիլենային թաղանթի մեջ և 1 ժամով տեղափոխում սառնարան:
Ալրապատ սեղանին խմորը 3-5 մմ հաստությամբ գրտնակում ենք և բաժակի օգնությամբ շրջաններ ձևավորում: Թխվածքաբլիթները դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 10-15 րոպե:
- Պատրաստում ենք կրեմը: Կարագը լավ հարում ենք, ավելացնում մաղով անցկացրած շաքարի փոշին և մասկարպոնեն ու կրկին լավ հարում ենք:
Երբ թխվածքաբլիթները սառչում են, շրջանի մեջ դնում ենք 1 թ/գդ կրեմ և ծածկում մեկ այլ թխվածքաբլիթով:
- Ահա և վերջ:
Իսկ Դուք փորձե՞լ եք նման թխվածքաբլիթ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: