- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 50 minutes
Շոկոլադե-վանիլային կեքս
Բաղադրիչներ
- Շոկոլադե խմորի համար՝
- շոկոլադ սև - 80 գր
- կարագ - 90 գր
- ձու - 2 հատ
- կաթ - 140 մլ
- կակաո - 1 ճ/գդ
- ալյուր - 150 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- շաքարավազ - 100 գր
- Վանիլային խմորի համար՝
- կարագ - 90 գր
- շաքարավազ - 100 գր
- ձու - 2 հատ
- ալյուր - 180 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- թթվասեր - 150 գր
- վանիլին - 10 գր
- Ինչպես նաև՝
- շաքարի փոշի - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք շոկոլադե խմորը: Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք, կաթը տաքացնում և կամաց-կամաց լցնում ենք շոկոլադի վրա: Շաքարավազը, սենյակային ջերմաստիճանի կարագն ու ձվերը լավ հարում ենք և լցնում շոկոլադային զանգվածի մեջ:
Այնուհետև լցնում ենք կակաոյի, փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը և լավ խառնում ենք:
- Պատրաստում ենք վանիլային խմորը: Կարագը, շաքարավազի և վանիլինի հետ լավ հարում ենք, հատ առ հատ ավելացնում ենք ձվերը և կրկին հարում ենք: Այնուհետև ավելացնում ենք թթվասերը և փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը:
- Կեքսի ամանը բուսայուղապատում ենք և լցնում խմորները՝ շոկոլադե-վանիլային հաջորդականությամբ:
- Թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 45-50 րոպե:
- Մատուցելիս կեքսի վրա կարող ենք շաքարի փոշի ցանել:
Համեղ կեքս , որն իդեալական համադրություն է մեկ բաժակ սուրճի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shat shnorhakal em dzezanic. Uxxaki xosqer chka shat hamex er ev shat lav stacvec. ??
Բարև Ձեզ, սիրելի Աստղիկ։ Ձեզ նույնպես շնորհակալություն մեր կայքի բաղադրատոմսերից օգտվելու համար։ 🙂