- Yield: 12 ժամ անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 10 minutes
Շոկոլադե տիրամիսու բալի լիկյորով
Բաղադրիչներ
- Շոկոլադեն Սավոյարդիի համար՝
- ալյուր - 60 գր
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 65 գր
- կակաո - 1 թ/գդ
- հյութ կիտրոնի - 3 կաթիլ
- շաքարի փոշի - 1 ճ/գդ
- Սրճային օշարակի համար՝
- սուրճ լուծվող - 2 գր
- ջուր - 30 մլ (եռման)
- լիկյոր մրգային - 2 ճ/գդ (բալի)
- շաքարավազ - 2 թ/գդ
- Կրեմ-մուսսի համար՝
- շոկոլադ կաթնային - 100 գր
- շոկոլադ սև - 57-100 գր
- պանիր մասկարպոնե - 250 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 գր
- շաքարավազ - 50 գր
- ձու - 1 հատ + 3 հատ (դեղնուց)
- Ջնարակի համար՝
- շոկոլադ սև - 50 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 60 գր
- կարագ - 5 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք շոկոլադե Սավոյարդի։ Ջեռոցը մինչև 180 աստիճան տաքացնում ենք։ Առանձնացնում ենք սպիտակուցները դեղնուցներից: Սպիտակուցները կիտրոնահյութի և մի քիչ շաքարավազի հետ հարում ենք այնքան, մինչև փրփրի։
- Այնուհետև ավելացնում ենք մնացած շաքարավազը և այնքան հարում մինչև պինդ բեզե ստանանք, ինչպես մերենգայի դեպքում։
- Դեղնուցները հատ առ հատ ավելացնում ենք մինչև փքուն զանգված ստանանք։
- Ալյուրն ու կակաոն մաղում ենք և ավելացնում ձվով զանգվածին։
- Խմորը զգոշորեն հարում ենք (որ զանգվածը չնստի) մինչև համասեռ դառնա։
- Նախքան թխվածքաբլիթները թխելը, ձևամանի լայնությունն ու երկարությունը
սանտիմետրով չափում ենք։ Այստեղ կիրառված է 16 սմ տրամագծով ձևաման։ Իսկ եթե ուզում եք 20 սմ տրամագծով ձևամանի մեջ թխել, ապա Սավոյարդիի բաղադրամասերը 2 անգամ ավելացրեք։
Մատիտով յուղաթղթի վրա գծում ենք ապագա թխվածքաբլիթի չափերը և խմորը նշված չափով խոհարարական պարկի միջոցով դուրս ենք մղում։ Թխվածքաբլիթները մոտ հեռավորության վրա ենք շարում, վրան առատ շաքարի փոշի ենք
ցանում և մոտ 10 րոպե թխում` մինչև պատրաստ լինեն։
- Պատրաստի թխվածքաբլիթները առանց սառեցնելու յուղաթղթով պատված ձևամանի մեջ կլոր շարում ենք։ Թխվածքաբլիթները իրարից չենք պոկում։
- Պատրաստում ենք սրճային օշարակը։ Սուրճի վրա լցնում ենք եռման ջուրը ավելացնում ենք շաքարավազը և բալի լիկյորը և խառնում։ Լցնում ենք Սավոյարդիի վրա (ներսի կողմից), և տեղափոխում ենք սառնարանը, որ ներծծվի։
- Պատրաստում ենք շոկոլադե կրեմ-մուսը։ Սև և կաթնային շոկոլադները գոլորշու վրա
հալեցնում ենք։
- Թողնում ենք ամբողջությամբ սառչի։
- Ձուն, դեղնուցներն ու շաքարավազը դնում ենք միջին ուժեղության կրակի վրա և
անընդհատ խառնելով մոտ 5 րոպե եփում` մինչև թանձրանա։ Պետք է անընդհատ
խառնել, որպեսզի ձվերը չկտրվեն։ Տաք վիճակում մոտ 10 րոպե հարում ենք, մինչև
զանգվածը սպիտակի։ Այնուհետև, քանի դեռ շոկոլադը սառչում է, այն տեղափոխում ենք սառնարանը։
- Սերուցքը հարում ենք մինչև փրփրի, ավելացնում ենք մասկարպոնեն, և թիակով
խառնում ենք մինչև համասեռ դառնա։
- Սառած շոկոլադի մեջ ենք լցնում հարած սերուցքով մասկարպոնեն (մի մասն ենք
լցնում) և խառնում ենք։
- Այնուհետև այդ զանգվածը լցնում ենք հարած սերուցքով և մասկարպոնեով զանգվածի մեջ և թիակով խառնում ենք մինչև համասեռ դառնա։
- Այս զանգվածի մեջ ենք լցնում ձվերով մուսը և կրկին թիակով խառնում ենք` մինչև
համասեռ դառնալը։ Անչափ համեղ շոկոլադե մուս ենք ստանում։
- Սավոյարդին սառնարանից հանում ենք, շոկոլադե սավոյարդիները ձևամանի տակով մեկ կիպ շարում ենք։ Մի քիչ օշարակ ենք լցնում, որ թեթևակի ներծծվի։
- Այնուհետև լցնում ենք մուսը, հետո թխվածքաբլիթի շերտը, որը թեթևակի ներծծում ենք և կրկին պատում մուսով։
- Կրկին շարում ենք թխվածքաբլիթի շերտը, ներծծում։
- Մնացած մուսը լցնում ենք, լավ հավասարեցնում և տեղափոխում սառնարանը։
- Ջնարակի համար սերուցքը տաքացնում ենք, ավելացնում ենք կտրատած շոկոլադը,
խառնում ենք մինչև լուծվի, ավելացնում ենք կարագը, զգուշորեն խառնում ենք, լցնում
մուսի վրա և տեղափոխում սառնարանը` մինչև սառչի։
Տորթը ցանկալի է գիշերը սառնարանում մնա։ Ըստ ցանկության ձևավորում ենք։
Ի դեպ, եթե Սավոյարդի թխելու ժամանակ չունեք , կարող եք խանութից գնել։ Բալի լիկյորի փոխարեն, ըստ ցանկության և հնարավորության, ցանկացած տեսակի լիկյոր կարող եք լցնել։ Ահա այսպիսի համեղ Տիրամիսուի բաղադրատոմս 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shat lawener?
🙂