- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 30-40 minutes
Շոկոլադե տորթ առանց ալյուրի
Բաղադրիչներ
- ձու - 8 հատ
- շոկոլադ կաթնային - 450 գր
- կարագ - 230 գր
Քայլերի հաջորդականություն
- 23 ամ տրամագծով բացվող ձևամանը կարագով պատում ենք (ամբողջությամբ)։
- Ձևամանի չափով յուղաթուղթ ենք կտրում և դնում ձևամանի մեջ, որպեսզի թխվածքը ձևամանից հեշտ հանենք։
- Ձվերը լցնում ենք մեծ ամանի մեջ և հարիչով բարձր արագության վրա հարում ենք, մինչև ձվերը չափերով 2 անգամ ավելանան։ Մոտ 5 րոպե է պահանջվում։
- Շոկոլադը կտրատում ենք։ Կարագը խորանարդաձև կտրատում ենք և շոկոլադի հետ միասին դնում ենք հրակայուն ապակյա տարայի մեջ։
- Շոկոլադն ու կարագը 30 վայրկյանով տեղափոխում ենք միկրոալիքային վառարանի մեջ։ Այնուհետև հանում ենք և խառնում` մինչև հարթ և փայլուն զանգված ստանանք։ Եթե անհրաժեշտություն կա, կրկին 30 վայրկյանով միկրոալիքային վառարանի մեջ ենք դնում։
- Ձվով զանգվածի 1/3 մասը լցնում ենք շոկոլադի վրա և զգուշորեն խառնում ենք։ Խմորը շատ երկար չենք խառնում։
- Եթե զանգվածն այնպես է, ինչպես նկարում, ապա ավելացնում ենք ձվի դեղնուցների մնացած կեսը, կրկին խառնում ենք և ավելացնում մնացած դեղնուցները։ Ահա այսպիսին է պատրաստի խմորը։ Ինչպես երևում է շոկոլադի մանր կտորներ են մնացել, ոչինչ, խմորը ամբողջությամբ համասեռ չպետք է լինի։ Այնուհետև խմորը լցնում ենք ձևամանի մեջ։
- Ջեռոցը մինչև 180 աստիճան տաքացնում ենք։ Ջուրը եռացնում ենք և լցնում ամանի մեջ։ Ջրով կաթսան դնում ենք ջեռոցի ներքևի դարակում, իսկ խմորով ձևամանը` միջին:
- Ջուրը դնում ենք, որպեսզի ջեռոցում բարձր աստիճանի խոնավություն լինի, ջուրը պետք է մինչև թխվածքի թխվելը բավականացնի։ Տորթը թխում ենք 30-40 րոպե, այնուհետև փայտիկով փորձում ենք, եթե այն տորթի կենտրոնը խրելուց հետո, չոր է դուրս գալիս, ուրեմն տորթը պատրաստ է։
- Տորթը ձևամանից զգուշորեն հանում ենք և տեղափոխում մատուցարանի վրա։ Ձևավորում ենք հատապտուղներով և շաքարի փոշով, այնուհետև մատուցում ենք։
- Բարի ախորժակ:
Այսպիսով, առանց ալյուրի թխված տորթ ,որը կարող ենք ձևավորել հատապտուղներով և շաքարի փոշով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: