

- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 35 minutes
Շոկոլադե տորթ առանց ալյուրի
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձու - 6 հատ
- շաքարավազ - 150 գր
- կակաո - 50 գր
- կարագ - ձևամանին քսելու համար
- Կրեմի համար՝
- շոկոլադ սև - 200 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք շոկոլադե հիմքը: Ձվի սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնում ենք: Սպիտակուցները 75 գր շաքարավազի հետ լավ հարում ենք: Այնուհետև լավ հարում ենք դեղնուցներն ու մնացած շաքարավազը: Դեղնուցային զանգվածի մեջ լցնում ենք կակաոն և կրկին հարում: Այնուհետև կամաց-կամաց ավելացնում ենք սպիտակուցային զանգվածը: Ձևամանը կարագապատում ենք, հիմքը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30 րոպե:
- Պատրաստում ենք շոկոլադե կրեմը: Սերուցքը դնում ենք մարմանդ կրակին և եռացնում: Այնուհետև վերցնում ենք կրակի վրայից և սերուցքի մեջ ավելացնում ենք շոկոլադը: Խառնում ենք այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված:
Հիմքը 2 հավասար մասերի ենք բաժանում, առաջին շերտին կրեմ ենք քսում, դնում ենք երկրորդ շերտը և ամբողջ տորթը կրեմապատում ենք:
Տորթը 1 ժամով տեղափոխում ենք սառնարան:
- Վայելում ենք:
Իսկ Դուք փորձե՞լ եք առանց ալյուրի շոկոլադե տորթ պատրաստել
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
shat hamex tort er shnorhakalutyun baxadratomsi hamar
Ուրախ ենք, որ հավանում եք
shnorhakalutyun baxadratomsi hamar
Անչափ շնորհակալ ենք
Շնորհակալ ենք Արմինե ջան
tnakan cvov karox enq patrastel
Բարև Ձեզ, այո,կարող եք նաև տնական ձվով պատրաստել
anchap mersi
Միշտ պատրաստ ենք օգնել
Bayc aranc alyuri kepvi??????????
Բարև Ձեզ, այո, իհարկե, առանց վարանելու կարող եք պատրաստել
SHNORHAKALUTYUN!!!
Միշտ պատրաստ ենք օգնել
shat em havanum dzer kayq@ *
Շնորհակալություն:
Շնորհակալ ենք գնահատանքի համար:
Շնորհակալություն գնահատանքի համար:
inchpe kepvi aranc alyur chi barcrana
Սիրելի Մերի, փորձեք պատրաստել այս բաղադրատոմսով։ Արդյունքը շատ լավ է լինում։ ։)
Isk serucq@ karox enq poxarinel?
Սիրելի Թերեզա, սերուցքն այս դեպքում ոչնչով փոխարինել պետք չէ: Կարող եք կրեմը փոխարինել այլ շոկոլադե կրեմով: Ի դեպ, շոկոլադե կրեմի բաղադրատոմսեր կան մեր կայքում: Ահա դրանցից մեկը՝ https://www.cooks.am/%D5%B7%D5%B8%D5%AF%D5%B8%D5%AC%D5%A1%D5%A4%D5%A5-%D5%AF%D6%80%D5%A5%D5%B4-%D5%BF%D5%B8%D6%80%D5%A9%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80/