- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 15 minutes
Շոկոլադե տորթ առանց թխելու
Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 200 գր
- շոկոլադ սպիտակ - 50 գր
- շոկոլադ սև - 200 գր (40-50%)
- շոկոլադ սև - 100 գր (ավելի քան 70%)
- ընկույզ - 100 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 250 մլ
- շաքարավազ - 1 ճ/գդ
- կարագ - 100 գր
- կակաո - վրան ցանելու համար
Քայլերի հաջորդականություն
- Ընկույզները, թխվածքաբլիթն ու սպիտակ շոկոլադը ձեռքով մանրացնում ենք: Ավելի համասեռ կազմություն ստանալու համար կարելի է մանրացնել բլենդերով: Սև շոկոլադն ու դառը շոկոլադը մանրացնում ենք բլենդերով:
- Սերուցքը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում կարագն ու շաքարավազը: Դնում ենք կրակին և խառնելով տաքացնում այնքան, մինչև կարագը լուծվի:
- Հասցնում ենք եռման, կրակից վերցնում, լցնում սև շոկոլադով կաթսայի մեջ:
- Խառնում ենք այնքան, մինչև շոկոլադը լրիվ լուծվի:
- Հովացնում ենք մինչև սենյակային ջերմաստիճանի, ավելացնում ընկույզը, թխվածքաբլիթն ու սպիտակ շոկոլադը:
- Խառնում ենք, թողնում 20 րոպե, լցնում ենք ձևամանի մեջ և 3 ժամով տեղափոխում սառնարան:
- Մատուցելուց առաջ վրան կակաո ենք ցանում, զարդարում հատապտուղներով, անանուխով կամ ընկույզներով:
- Ահաև վերջ:
- Վայելում ենք:
Եթե հյուրեր եք ունենալու, բայց բարդ տորթեր թխելու ժամանակ չունեք, պատրաստեք շոկոլադե տորթ առանց թխելու և զարմացրեք Ձեր հյուրերին 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: