- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 20 minutes
Շոկոլադե տորթ բանանով
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 150 գր
- խտացրած կաթ - 1/2 տուփ
- թթվասեր - 200 գր
- ալյուր - 1,5 բաժակ
- կակաո - 1,5 ճ/գդ
- փխրեցուցիչ - 12 գր
- Կրեմի համար՝
- թթվասեր - 600 գր
- շաքարավազ - 200 գր
- Զարդարելու համար՝
- բանան - 3 հատ
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 1 ճ/գդ
- շոկոլադ սև - 25 գր
- ընկույզ - 0,5 բաժակ
Քայլերի հաջորդականություն
- Ձվերը շաքարավազի հետ հարում ենք մինչև զանգվածը 2 անգամ ավելանա։ Ավելացնում ենք խտացրած կաթը, թթվասերն ու խառնում ենք։ Ալյուրը, փխրեցուցիչն ու կակաոն մաղում ենք, այնուհետև մաս առ մաս ավելացնում ենք խմորին և խառնում ենք։
- Խմորը 2 մասի ենք կիսում։ Այնուհետև լցնում ենք բուսայուղով պատված ձևամանի մեջ և հաջորդաբար թխում ենք։
- Թխում ենք 20 րոպե`180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Շերտերը սառչելուց հետո երկայնքով 2 մասի ենք կիսում։
- Պատրաստում ենք կրեմը.
Թթվասերի մեջ շաքարավազ ենք ավելացնում և հարիչով հարում ենք այնքան, մինչև շաքարավազը հալվի և կրեմը փքուն դառնա։ Կրեմը պատրաստ է։
- Երկու հատ բանանը երկայնքով կտրում ենք և կիսած բանանների 3 հատը (1,5 բանանը` 3 հատ է ստացվում) տորթի ձևավորման համար ենք առանձնացնում, իսկ մնացած բանանները` շրջանաձև կտրատում ենք։ Ըստ ճաշակի բանանի քանակությունը կարող ենք ավելացնել։
Շոկոլադով ձևավորում.
Սերուցքը կրակի վրա տաքացնում ենք և մի կողմ դնում։ Սեուցքի մեջ ենք լցնում կտրատած շոկոլադը, թողնում ենք 1 րոպե մնա և լավ խառնում ենք մինչև շոկոլադը հալվի։ Լցնում ենք սովորական պոլիէթիլենային փաթեթի մեջ, կապում ենք և տեղափոխում սառնարանը։
Սկսում ենք տորթը հավաքել.
Շերտերը կրեմով պատում ենք, և յուրաքանչյուր շերտի վրա կլոր կտրատած բանանի կտորներ ենք դնում։
- Տորթի վերևամասն ու կողքերը ևս կրեմով պատում ենք, թիակով կամ դանակի լայն սայրով հավասարեցնում ենք։
- Տորթի կողքերին աղացած ընկույզ ենք լցնում։ Տորթի վերևամասում բանաններ ենք դնում և հալեցված շոկոլադով զիգզագաձև շարժումներով ձևավորում ենք։ Վրան ընկույզ ենք ցանում։
Ի դեպ, բանանով շոկոլադե տորթ պատրաստելիս, կարող ենք բանանները կարամելապատել, որպեսզի դրանք չսևանան 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: