- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 1ժ 40 րոպե
Շոկոլադե տորթ-բեզե
Բաղադրիչներ
- Բեզեի համար՝
- ձվի սպիտակուց - 2 հատ
- շաքարավազ - 0.5 բաժակ
- գետնանուշ - 100 գր
- աղ - մի պտղունց
- Խմորի համար՝
- ձու - 1 հատ
- ձվի դեղնուց - 4 հատ
- շաքարավազ - 1 բաժակ
- թթվասեր - 1 բաժակ
- ալյուր - 2 բաժակ
- կակաո - 1.5 ճ/գդ
- վանիլին - 0.2 թ/գդ
- լիկյոր - 70 գր
- սոդա - 1 թ/գդ
- Կրեմի համար՝
- ձվի սպիտակուց - 2 հատ
- շաքարավազ - 0.5 բաժակ
- կարագ - 150 գր
- շոկոլադե գանաշի համար՝
- կարագ - 50 գր
- շոկոլադ սև - 50 գր
- Ինչպես նաև`
- կոկոսի քերուկ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բեզեն: Գետնանուշը մաքրում ենք և բովում: Սպիտակուցները դեղնուցներից առանձնացնում ենք, մի պտղունց աղ ավելացնում, շաքարավազի հետ հարում մինչև խիտ փրփուրի վերածվելը: Ավելացնում ենք գետնանուշն ու զգուշությամբ խառնում:
- Լցնում ենք սիլիկոնե ձևամանի մեջ, 80-90 րոպե թխում 120 աստիճանում: Ջեռոցից հանում ենք և հովացնում:
- Պատրաստում ենք խմորը: Ձվերն ու շաքարավազը հարում ենք և ավելացնում թթվասերը, կակաոն, լիկյորը, վանիլինը, ալյուրն ու սոդան: Ստացվում է թանձր թթվասերի խտության խմոր: Լցնում ենք ձիթայուղով պատված ձևամանի մեջ և 25 րոպե թխում 180 աստիճան տաքացրած ջեռոցում (նախքան ջեռոցը դնելը խմորով լցված կաղապարը սեղանի վրա մի քանի անգամ պտտում ենք, որպեսզի խմորը հավասարաչափ բարձրանա): Պատրաստ լինելը ստուգում ենք փայտե չոփիկով: Թխված բիսկվիթը հովացնում ենք և հանում ձևամանից:
- Մեջտեղից լայնակի կիսելով բաժանում ենք երկու շերտի, վրայի անհարթությունները հավասարեցնում ենք ու պահում փշրանքի համար:
- Պատրաստում ենք կրեմը: 2 սպիտակուցը հարում ենք, աստիճանաբար ավելացնում շաքարավազը, հետո քիչ-քիչ ավելացնում փափկած կարագը ու հարիչով երկար հարում, մինչև ստացվի նուրբ ու փքուն զանգված:
- Կրեմը քսում ենք շերտերին, նաև մի քիչ թողնում տորթի կողքերին քսելու համար: Մեջտեղում քսում ենք գետնանուշով բեզեն:
- Պատրաստում ենք շոկոլադե գանաշը: Շոկոլադն ու կարագը միկրոալիքային վառարանում հալեցնում ենք ու խառնելով ստանում համասեռ զանգված:
- Լցնում ենք տորթի վրա: Տորթի կողքերին կրեմ ենք քսում և հավասարեցնում: Զարդարում ենք կոկոսի փաթիլներով: Կարելի է զարդարել նաև խմորի փշրանքներով կամ գետնանուշով՝ ըստ ցանկության:
- Ահա և վերջ:
Եթե ուզում եք շնորհավորել Ձեր սիրելիների տոնը կամ էլ առօրյան տոն դարձնել, ապա տորթ-բեզե թխելը հիանալի գաղափար է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Inch tramagcov dzevamani mej epel?
Բարև Ձեզ, կարող եք վերցնել 20-22 սմ տրամագծով ձևաման 🙂