- Yield: 6 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 60 minutes
Շոկոլադե տորթ «Զահեր»
Բաղադրիչներ
- «Զահեր» բիսկվիթի համար`
- նուշ - 270 գր
- շաքարավազ - 180 գր
- ձվի դեղնուց - 6 հատ
- ձու - 2 հատ
- ձվի սպիտակուց - 3 հատ
- ալյուր - 65 գր
- կակաո - 35 գր
- շոկոլադ սև - 65 գր (70 %)
- կարագ - 65 գր
- Շոկոլադե գանաշի համար՝
- շոկոլադ սև - 180 գր (70 %)
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 280 մլ
- մեղր - 30 գր
- կարագ - 60 գր
- Շոկոլադե ջնարակի համար՝
- ջուր - 120 գր
- ժելատին - 15 գր
- շաքարավազ - 205 գր
- կակաո - 90 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 110 գր
- Նուշի մածուկի համար՝
- նուշ - 90 գր
- շաքարի փոշի - 90 գր
- Օշարակի համար՝
- ջուր - 85 մլ
- շաքարավազ - 45 գր
- գլյուկոզա - 25 գր
- Ինչպես նաև՝
- ջեմ ծիրանի - ըստ ճաշակի (կամ ծիրանի լիկյոր 40 մլ)
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք օշարակը: Կաթսայի մեջ լցնում ենք ջուրը, շաքարավազն ու գլյուկոզան և խառնում: Հասցնում ենք եռման, ինչից հետո հովացնում ենք և փակ տարայով պահում սառնարանում:
Պատրաստում ենք նուշի մածուկը: Նուշը մանրացնում ենք ու ալյուրի վերածում: Ստացված ալյուրը, շաքարի փոշին ու օշարակը խառնում ենք և հարում մինչև համասեռ զանգված ստանալը: - Պատրաստում ենք «Զահեր» բիսկվիթը: Նուշի մածուկը փափկացնում ենք միկրոալիքային վառարանում, ավելացնում 85 գր շաքարավազը, այնուհետև դեղնուցները, ինչից հետո էլ՝ ձվերը: Սպիտակուցները հարում ենք և քիչ-քիչ ավելցնում 95 գր շաքարավազը: Պետք է ստացի խիտ, փրփրուն զանգված:
Ալյուրն ու կակաոն մաղում ենք: Շոկոլադը գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում հալեցնում ենք և կարագի հետ խառնում: Շոկոլադային զանգվածը թեթևացնելու համար զգուշորեն մի քիչ սպիտակուցային զանգված ենք ավելացնում: Ստացված զանգվածը լցնում ենք նուշի ու ձվի խառնուրդի մեջ, ինչից հետո էլ զգուշորեն ավելացնում ենք նաև չոր բաղադրիչները:
Վերջում լցնում ենք սպիտակուցային զանգվածն ու զգուշորեն խառնում:
- Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղ ենք փռում և խմորի 1/3 մասը բարակ շերտով տարածում վրան: Թխում ենք 180 աստիճանում մոտ 10 րոպե (թխում ենք 3 այսպիսի բիսկվիթ): Պատրաստ լինելը ստուգում ենք չոփիկով:
- Պատրաստում ենք շոկոլադե գանաշը: Շոկոլադը հալեցնում ենք գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում:
Սերուցքը տաքացնում ենք, բայց չենք եռացնում: Տաք սերուցքի մեջ լցնում ենք մեղրը, հետո այդ խառնուրդի 1/3-ը զգուշորեն լցնում ենք հալեցրած շոկոլադի վրա: 8-աձև շարժումներով արագ-արագ խառնում ենք: Նույն կերպ լցնում ու խառնում ենք մնացած զանգվածը՝ կես-կես:
Գանաշը սառեցնում ենք մինչև 35-40 աստիճան և ավելացնում կտրատած կարագը: Այնուհետև լցնում ենք բլենդերի մեջ և խառնում մինչև համասեռ զանգված ստանալը:
Պատրաստում ենք շոկոլադե ջնարակը: Ժելատինը սառը ջրում թրջում ենք:
Կաթսայի մեջ խառնում ենք ջուրը, շաքարավազը, կակաոն ու սերուցքը: Զանգվածը հասցնում ենք եռման աստիճանի ու կրակի վրա պահում ևս 1 րոպե: Այս ամենից հետո հովացնում ենք մինչև 50 աստիճան: Ժելատինը քամում ենք, լցնում տաք զանգվածի մեջ և լավ հովացնում:
Հավաքում ենք տորթը: Առաջին բիսկվիթը դնում ենք ձևամանի մեջ, վրան տարածում մոտ 100 գր ծիրանի ջեմը: Վրայից լցնում ենք 120 գր գանաշ և հավասարեցնում: Մնացած բիսկվիթները շարում ենք, նույն հերթականությամբ քսելով ջեմ և գանաշ: Վերջին շերտը տաք դանակով հավասարեցնում ենք:
Տորթը 12 ժամով դնում ենք սառնարան: Սառնարանից հանում ենք, ջնարակը 37 աստիճան տաքացնում և լցնում տորթի վրա: Նորից առնվազն 6 ժամով դնում ենք սառնարանը:
- Մատուցելուց 1 ժամ առաջ հանում ենք սառնարանից և վայելում:
Զահեր շոկոլադե տորթը հիանալի համ ունի և կարող է զարդարել ցանկացած տոնական սեղան 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: