- Yield: 3-5 ժամ անց
- Prep Time: 15 minutes
Շոկոլադե տորթ թխվածքաբլիթներով ու ընկույզով
Բաղադրիչներ
- շոկոլադ սև - 300 գր
- սերուցք - 200 գր (20 % յուղայնությամբ)
- կարագ - 100 գր
- շաքարի փոշի - 3 ճ/գ
- Միջուկի համար՝
- թխվածքաբլիթ - 150 գր
- ընկույզ - 100 գր
- մարշմելլոու - 100 գր
- Ինչպես նաև՝
- շաքարի փոշի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք գանաշը, որի համար շոկոլադը բաժանում ենք ոչ շատ փոքր կտորների:
- Սերուցքը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք շաքարի փոշին ու խորանարդաձև կտրատած կարագը:
- Հասցնում ենք եռման ատիճանի, հանում ենք կրակի վրայից և ավելացնում ենք շոկոլադը:
- Լավ խառնում ենք, որպեսզի շոկոլադը լուծվի, ու զանգվածը պնդանա:
- Ստացվում է ահա այսպիսի պինդ, փայլուն ու հարթ զանգված:
- Թխվածքաբլիթները բաժանում ենք մանր կտորների, ավելացնում ենք մանր կտրատած ընկույզն ու մարշմելոուն:
- Շոկոլադե զանգվածը համարյա ամբողջությամբ լցնում ենք տարայի մեջ՝ թողնելով 1/5 մասը: Ապա զգուշորեն խառնում ենք, որպեսզի միջուկն ամբողջովին պատվի շոկոլադով:
- Ձևամանը պատում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով, շոկոլադե զանգվածը լցնում ենք մեջն ու հավասարապես տարածում:
- Վերին շերտը պատում ենք մնացած շոկոլադով ու 3-5 ժամ թողնում ենք սառնարանում:
- Այնուհետև հանում ենք սառնարանից, վրան շաղ ենք տալիս շաքարի փոշի, դնում ենք մատուցվող ափսեի մեջ ու մատուցում:
Սա թերևս լավագույն տորթ-դեսերտներից է թեյի ու սուրճի հետ վայելելու համար:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: