- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 1ժ 20 րոպե
Շոկոլադե տորթ «Իրարանցում»
Բաղադրիչներ
- շաքարավազ - 240 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 50 գր
- աղ - 0.5 թ/գդ
- կաթ - 400 մլ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ
- շոկոլադ սև - 300 գր
- վանիլին - 1 պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք կրեմը: Շաքարավազը, օսլան, աղը, սերուցքը և կաթը դնում ենք մարմանդ կրակին ու անընդհատ խառնելով տաքացնում ենք: Այնուհետև ավելացնում ենք շոկոլադը և խառնում այնքան, մինչև վերջինս լուծվի: Վերջում լցնում ենք վանիլինը, խառնում, կրեմը ծածկում պոլիէթիլենային թաղաթով և 6 ժամով տեղափոխում ենք սառնարան:
- Պատրաստում ենք 2 բիսկվիթ ահա այս եղանակով: Թողնում ենք, որ բիսկվիթները հովանան և բաժանում ենք 2 հավասար մասերի:
- Հավաքում ենք տորթը: 2 շերտերը կրեմապատում ենք և դնում իրար վրա:
- Այնուհետև դնում ենք երրորդ շերտը և տորթն ամբողջությամբ ծածկում կրեմով: Չորրորդ շերտը մանր կտորների ենք բաժանում, թաթախում մնացած կրեմի մեջ, լցնում ենք տորթի վրա և ըստ ճաշակի զարդարում ենք տորթը: Ահա և վերջ:
Գեղեցիկ տորթ, որը դուր կգա հատկապես շոկոլադի սիրահարներին 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: