- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 40 minutes
Շոկոլադե տորթ ծիրանի ջեմով
Բաղադրիչներ
- Միջուկի համար՝
- ջեմ ծիրանի - 200 գր
- ջուր - 1 ճ/գդ
- ռոմ - 2 ճ/գդ
- Օշարակի համար՝
- ջուր - 50 մլ
- շաքարավազ - 50 գր
- ռոմ - 1 ճ/գդ
- Ջնարակի համար՝
- շաքարավազ - 250 գր
- շոկոլադ սև - 200 գր (75%)
- ջուր - 80-100 մլ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք շոկոլադե բիսկվիթ, ահա այս եղանակով, ցանկության դեպքում կակաոյի քանակությունը ավելացնում ենք:
Պարաստում ենք օշարակը: 50 մլ ջուրն ու շաքարավազը դնում ենք մարմանդ կրակին և անընդհատ խառնելով հասցնում ենք եռման: Վերցնում ենք կրակից և ավելացնում ռոմը:
Պարաստում ենք միջուկը: Ծիրանի ջեմը հարում ենք 1 ճ/գդ ջրի հետ և անցկացնում մաղով: Ջեմը դնում ենք մարմանդ կրակին և հասցնում եռման: Վերցնում ենք կրակից և1 ճ/գդ ռոմ ավելացնում:
- Հավաքում ենք տորթը: Շոկոլադե բիսկվիթը 2 մասի ենք բաժանում և տոգորում օշարակով: Այնուհետև լցնում ենք միջուկը և դնում երկրորդ շերտը:
- Երկրորդ շերտը նույնպես տոգորում ենք օշարակով և քսում մնացած ծիրանի ջեմը: Թողնում ենք ողջ գիշեր սառնարանում, որ ներծծվի:
Պատրաստում ենք ջնարակը: Շաքարավազն ու ջուրը դնում ենք մարմանդ կրակին և անընդհատ խառնելով տաքացնում՝ ստանալով համասեռ զանգված: Ավելացնում ենք շոկոլադն ու տաքացնում ևս 30-40 վայրկյան:
- Տորթը շոկոլադապատում ենք և ըստ ցանկության զարդարում:
Համեղ տորթ է այդպես չէ՞ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Որ խնդրեմ չեք տեղադրի ֆրանսիական ֆրեզե տորթի բաղադրատոմսն?
Բարև Ձեզ, շուտով կտեղադրենք նաև այդ բաղադրատոմսը 🙂