- Yield: 1 օր անց
- Prep Time: 60 minutes
Շոկոլադե տորթ կիտրոնով
Բաղադրիչներ
- ձվի դեղնուց - 11 հատ
- շաքարավազ - 315 գր
- ձվի սպիտակուց - 4 հատ
- աղ կիտրոնի - 1 պտղունց
- կակաո - 50 գր
- ալյուր - 65 գր
- կարագ - 350 գր (50 գր հալեցված, 300 գր- սենյակային ջերմաստիճանի)
- կոնյակ - 2 ճ/գդ (կամ լիկյոր)
- ժելատին - 1 ճ/գդ
- գլյուկոզա - 10 գր (կարող է 40 տոկոսանոց լինել)
- շոկոլադ սև - 175 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 600 գր
- հյութ կիտրոնի - 215 գր
- կիտրոն - 3 կիտրոն (միայն քերած կեղևը)
- շոկոլադ կաթնային - 90 գր
- ձու - 4 հատ
Քայլերի հաջորդականություն
- Տորթը պատրաստելուց մեկ օր առաջ պետք է պատրաստել շոկոլադախառը հարած սերուցքը։ 250 գր սերուցքը հասցնում ենք եռման աստիճանի և վրան 90 գր կաթնային շոկոլադ ենք լցնում։ Լավ խառնում ենք և 24 ժամով տեղափոխում սառնարանը։
- Շոկոլադե բիսկվիթ թխելու համար, ջեռոցը մինչև 190 աստիճան տաքացնում ենք։ 20 սմ տրամագծով ձևամանի մեջ յուղաթուղթ ենք դնում։ 8 ձվի դեղնուցները 120 գր շաքարավազի հետ հարում ենք մինչև զանգվածը սպիտակի և կրեմանման դառնա։
- Մեկ այլ ամանի մեջ ենք լցնում սպիտակուցները և կիտրոնի աղի հետ հարում ենք մինչև փափուկ փրփուր ստանանք, այնուհետև ավելացնում ենք 30 գր շաքարավազը և շարունակում ենք հարել` մինչև պինդ փրփուր ստանանք։
- Դեղնուցներով զանգվածի մեջ ենք լցնում մոտ 1/4 հարած սերուցքը և զգուշորեն խառնում ենք։ Այնուհետև լցնում ենք մաղած ալյուրն ու կակաոն և զգուշորեն խառնում ենք։ Ավելացնում ենք մնացած սպիտակուցները։ Վերջում ավելացնում ենք հալեցրած սառը կարագը և խառնում ենք։ Խմորը լցնում ենք նախապատրաստած ձևամանի մեջ և մոտ 0,5 ժամ թխում ենք (մինչև փայտիկը խմորից չոր դուրս գա)։ Շերտն ամբողջությամբ սառեցնում ենք և մեջտեղից կիսում։
- Շոկոլադե մուսսի համար ժելատինը 40 գր սերուցքի մեջ թրջում ենք` մոտ 40-60 րոպեով (կամ ըստ տուփի վրա նշված ցուցումների)։ 3 հատ ձվի դեղուցները մոտ 5 րոպե հարում ենք մինչև բաց երանգ ստանանք։
- Փոքր կաթսայի մեջ ենք լցնում 10 գր գլյուկոզան, 15 մլ ջուրը և 40 գր շաքարավազը, հասցնում ենք եռման աստիճանի և միջին ուժեղության կրակի վրա 3 րոպե եփում ենք։
- Անընդհատ հարելով դեղնուցների մեջ ենք լցնում օշարակը ` բարակ շիթով։ Շարունակում ենք մոտ 5 րոպե հարել մինչև զանգվածը սառչի և թանձր խիտ փրփուր ստանանք։
- Ժելատինը քամում ենք։
30 գր սերուցքը հասցնում ենք եռման ատսիճանի և լցնում ենք մուգ շոկոլադի վրա (175 գր)։ Խառնում ենք մինչև համասեռ զանգված ստանանք։ Եթե շոկոլադն ամբողջությամբ չի լուծվել, ապա 30 վայրկյանով տեղափոխում ենք միկրոալիքային վառարանը (առավելագույն ուժեղության վրա)։
- Ավելացնում ենք ժելատինն ու լավ խառնում ենք։ Մնացած 280 գր սերուցքը հարում ենք։ Սերուցքի մոտ կեսը շոկոլադի հետ խառնում ենք։ Այնուհետև շոկոլադային զանգվածը դեղնուցներով զանգվածի հետ խառնում ենք։ Վերջում ավելացնում ենք հարած սերուցքը։
- Շերտերը փափկեցնելու համար 50 գր շաքարավազով և 50 մլ ջրով օշարակ ենք պատրաստում։ Օշարակը սառելուց հետո, 2 ճ/գդ կոնյակ կամ լիկյոր ենք ավելացնում։ Առաջին շերտը դնում ենք բացվող ձևամանի մեջ և օշարակի կեսով փափկեցնում ենք։ Վրան ենք լցնում շոկոլադե մուսսը։ 2 ժամով տեղափոխում ենք սառնարանը։
- Այդ ընթացքում պատրաստում ենք կիտրոնային կրեմը. կաթսայի մեջ ձվերը հարում ենք մինչև համասեռ դառնան, ավելացնում ենք 75 գր շաքարավազը, կիտրոնահյութը և 3 հատ կիտրոնի կեղևը։ Կաթսան դնում ենք գոլորշու վրա և կրեմը եփում ենք այնքան մինչև թանձրանա, այնուհետև անմիջապես քամում ենք։ Թողնում ենք կրեմը մի քիչ սառչի։ Եթե հատուկ ջերմաչափ կա, ապա ջերմաստիճանը պետք է 55 աստիճանի հասնի։ Կրեմը պետք է գոլ լինի, որ կարագը լցնելուց չհալչի։ Կրեմն ամբողջությամբ սառչելուց հետո, ավելացնում ենք 300 գր սենյակային ջերմաստիճանի կարագը և հարիչով կամ ձեռքի բլենդերով հարում ենք մինչև համասեռ, սոսնձանման զանգված ստանանք։
- Կրեմը լցնում ենք պնդացած շոկոլադե մուսսի վրա և տորթը գիշերը սառնարանում ենք թողնում։
- Հաջորդ օրը տորթը սառնարանից հանում ենք, և օշարակով փափկեցրած երկրորդ շերտը դնում վրան։ Շոկոլադային սերուցքը սովորական սերուցքի պես հարում ենք մինչև փրփուր ստանանք։ Քսում ենք տորթի վրա։
- Ձևավորում ենք` ըստ ցանկության։ Կարող ենք շոկոլադե քերուկով ձևավորել։
Այսպիսով, ստացանք շատ համեղ «Շոկոլադե տորթ կիտրոնով», որը տոնական սեղանի գլխավոր զարդը կդառնա 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: