- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 35 minutes
Շոկոլադե տորթ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 200 գր
- կակաո - 3 ճ/գդ
- կարագ - 50 գր
- կաթ - 200 մլ
- սոդա - 1 ճ/գդ
- ալյուր - 280- 300 գր
- Կրեմի համար՝
- թթվասեր - 400 գր (26%)
- շաքարի փոշի - 200 գր
- Ինչպես նաև՝
- շոկոլադ սև - 80 գր
- շաքարի փոշի - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք կրեմը: Թթվասերն ու շաքարի փոշին լավ հարում ենք և մի կողմ դնում:
Պատրաստում ենք խմորը: Ձվերն ու շաքարավազը լավ հարում ենք, ավելացնում կակաոն, հալեցրած կարագը, տաք կաթը, 1ճ/գդ քացախում հանգեցրած սոդան և ալյուրը: Լավ խառնում ենք և արդյունքում ստանում մեր ջրիկ խմորը:
21 սմ տրամագիծ ունեցող թավան բուսայուղապատում ենք, դնում կրակին, այնուհետև շերեփով լցնում ենք խմորը, ծածկում ենք կափարիչով ու թողնում այդպես 1 րոպե: Հետո շրջում ենք խմորը և թխում 30 վայրկյան:
- Հանում ենք առաջին խմորը, դնում ափսեի մեջ և վրան քսում կրեմը: Նույն կերպ վարվում ենք նաև մյուս խմորների հետ:
- Վերջում տորթի վրա լցնում ենք հալեցրած շոկոլադ և զարդարում շաքարի փոշով կամ կոկոսի քերուկով:
Ստացանք համեղ ու շատ արագ պատրաստվող շոկոլադե տորթ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
tak enk kselu