- Yield: Մի քանի ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 15 minutes
Շոկոլադե տորթ «Միսիսիպի»
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- թխվածքաբլիթ - 300 գր
- կարագ - 100 գր
- ընկույզ - 50 գր
- կակաոյի փոշի - 1 ճ/գ
- Միջուկի համար՝
- կաթ - 600 մլ
- շաքարավազ - 120 գր
- կարագ - 120 գր
- շոկոլադ - 120 գր
- օսլա (крахмал) - 40 գր
- կակաոյի փոշի - 20 գր
- ձվի դեղնուց - 3 հատ
- աղ - 1 պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Ընկուզեղենը մանրացնում ենք բլենդերով։ Այս դեպքում մենք օգտագործել ենք հնդկական ընկույզ և պնդուկ։
- Ավելացնում ենք թխվածքաբլիթներն ու կակաոյի փոշին և զգուշորեն վերածում մանր փշուրանման զանգվածի։
- Կարագը հալեցնում ենք, լցնում ստացված խառնուրդի մեջ ու շարունակում ենք հարել։
- Վերցնում ենք 22 սմ տրամագծով ձևամանը, խմորը ձեռքերով տարածում ենք ձևամանի մեջ ու թխում 10-15 րոպե 160 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստում ենք միջուկը, որի համար դեղնուցը, շաքարավազը, օսլան, կակաոն, աղն ու 100 մլ կաթը լցնում ենք տարայի մեջ ու խառնում։
- Մնացած կաթը լցնում ենք կաթսայի մեջ, դնում ենք կրակի վրա ու տաքացնում։
- Կաթը լցնում ենք շոկոլադե զանգվածի մեջ, խառնում ենք ու կրկին ամբողջ զանգվածը լցնում ենք կաթսայի մեջ։
- Ստացված զանգվածը դնում ենք կրակի վրա ու եփում այնքան, մինչև պնդանա։
- Շոկոլադը բաժանում ենք մանր կտորների, ավելացնում փոքրիկ կտորների բաժանած կարագը և հալեցնում ենք։
- Ավելացնում ենք եփովի կրեմը և խառնում՝ ստանալով միասեռ զանգված։ Արդեն պատրաստ կրեմը սառեցնում ենք։
- Կրեմը լցնում ենք բիսկվիթի վրա, հավասարապես տարածում ենք ու ալիքաձև նախշեր անում գետի պատկեր ստանալու համար։
- Տորթը մի քանի ժամ կամ մեկ գիշեր թողնում ենք սառնարանում, ապա հանում ենք ու զարդարում ըստ ճաշակի։ Մենք զարդարել ենք հարած սերուցքով, թխվածքաբլիթների փշուրներով, խոշոր կտրատած պնդուկով ու շոկոլադով։
- Տորթը կտրում ենք տաք ու չոր դանակով և վայելում սուրճի, թեյի կամ այլ ըմպելիքների հետ։
Այս համեղ տորթը վայելում ենք սուրճի կամ թեյի հետ։
Բարի վայելում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: