- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 40 minutes
Շոկոլադե տորթ
Բաղադրիչներ
- ձու - 3 հատ
- ալյուր - 80 գր
- փխրեցուցիչ - 20 գր
- կակաո - 20 գր
- շաքարավազ - 220 գր
- ջուր - 310 մլ
- նարինջ - 0.5 հատ
- կոնյակ - 2 ճ/գդ
- շոկոլադ սև - 150 գր
Քայլերի հաջորդականություն
- Ձվի սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնում ենք, սպիտակուցներին ավելացնում ենք 120 գր շաքարավազը և լավ հարում:
Բոլոր չոր բաղադրիչները խառնում ենք, ավելացնում դեղնուցներն ու խմոր հունցում: Կամաց-կամաց ավելացնում ենք նաև սպիտակուցները:
Բիսկվիթը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 40 րոպե:
- Պատրաստում ենք օշարակը: 200 մլ ջուրն ու 100 գր շաքարավազը դնում ենք կրակին և խառնելով եռացնում: Զանգվածի մեջ լցնում ենք նարնջի հյութն ու կեղևը, խառնում ենք և թողնում հովանա: Այնուհետև ավելացնում ենք կոնյակը:
Բիսկվիթը 2 հավասար մասերի ենք բաժանում և տոգորում ենք օշարակով:
Պատրաստում ենք կրեմը: Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք, այնուհետև ավելացնում 90 մլ ջուրը: Այս ամենից հետո ամանը դնում ենք սառույցով ամանի մեջ և խառնում այնքան, մինչև զանգվածը թանձրանա:
- Առաջին բիսկվիթի վրա լցնում ենք կրեմն ու դնում երկրորդ շերտը:
- Շոկոլադը հալեցնում ենք և լցնում տորթի վրա: Մի փոքր շոկոլադ էլ քերիչով քերում ենք և զարդարում տորթը:
- Ահա և վերջ:
Համեղ շոկոլադե տորթ , որն անպայման փորձել է պետք 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: