- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 45 minutes
Շոկոլադե տորթ
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- շաքարավազ - 130 գր
- կակաո - 20 գր
- ալյուր - 85 գր
- ձու - 3 հատ
- փխրեցուցիչ - 1/2 թ/գդ
- Կրեմի համար՝
- կարագ - 160 գր
- կոկոսի քերուկ - 120 գր
- շաքարավազ - 100 գր
- կաթ - 210 գր
- Ջնարակի համար՝
- կարագ - 50 գր
- շոկոլադ սև - 165 գր
- կաթ - 100 մլ
- Ինչպես նաև՝
- շոկոլադ սպիտակ - ըստ ճաշակի
- շոկոլադ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Ամանի մեջ լցնում ենք 130 գր շաքարավազն ու ձվերը և լավ հարում ենք։
- Այնուհետև ավելացնում ենք մաղած ալյուրը, փխրեցուցիչն ու կակաոն և զգուշությամբ խառնում ենք։
- Բիսկվիթը թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 45 րոպե։ Հովացնում ենք և 2 մասի բաժանում։
- Պատրաստում ենք կրեմը։ Հալեցնում ենք կարագը, ավելացնում կոկոսի քերուկը, 100 գր շաքարավազը և 210 մլ կաթը։ Խառնում ենք, հասցնում եռման և թողնում մարմանդ կրակին այնքան, մինչև կրեմը թանձրանա։
- Պատրաստում ենք ջնարակը։ 50 գր կարագը, շոկոլադն ու 100 մլ կաթը մարմանդ կրակին եռացնում ենք։
- Առաջին շերտի վրա լցնում ենք կոկոսային կրեմը։
- Դնում ենք երկրորդ շերտն ու տորթն ամբողջությամբ ջնարակապատում։
- Տորթի վրա սև և սպիտակ շոկոլադով նախշեր ենք անում։
- Ահա այսպես։
- Վայելում ենք։
Շոկոլադե տորթ … մնում է միայն համտեսել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարև ձեզ ջնարակի համար անհրաժեշտ է 100մլ կաթ թե՞ 100գրամ
Կներեք կրեմի համար 100գրամ թե 100մլ
Բարև Ձեզ, ջնարակի համար 100 մլ կաթ է անհրաժեշտ 🙂