- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 30 minutes
Շոկոլադե տորթ-պաղպաղակ
Բաղադրիչներ
- պաղպաղակ - 500 գր
- թխվածքաբլիթ - 200 գր (շոկոլադե)
- կարագ - 50-70 գր
- նուշ - ըստ ճաշակի (կամ պնդուկ)
- Ջնարակի համար՝
- կակաո - 100 գր (կամ շոկոլադ)
- խտացրած կաթ - 100 գր
- շաքարավազ - 1 ճ/գդ
- վանիլին - 2 պտղունց
- կարագ - 1 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Թխվածքաբլիթները բլենդերով մանրացնում ենք: Կարագը հալեցնում ենք, լցնում թխվածքաբլիթների վրա և խառնում ենք:
Զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ, ձեռքերով տարածում և 20 րոպեով տեղափոխում սառնարան:
- Լցնում ենք պաղպաղակն ու հավասարեցնում: 2-4 ժամով տեղափոխում ենք սառցախցիկ:
- Պատրաստում ենք ջնարակը: Կակաոն, շաքարավազը խառնում ենք, ավելացնում խտացրած կաթը: Դնում ենք կրակին և անընդհատ խառնելով՝ ավելացնում կարագն ու վանիլինը: Ջնարակը լցնում ենք պաղպաղակի վրա և տարածում: Կրկին 30-40 րոպեով տեղափոխում ենք սառցախցիկ:
- Մատուցելուց առաջ պաղպաղակի վրա մանրացրած նուշ կամ պնդուկ ենք լցնում:
- Ահա և վերջ:
Համեղ ու յուրօրինակ պաղպաղակ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barev dzez, kaseq inchqan kakao petqe avelacnel ev sev shokolady inchi e anhrajesht ays depqum, patrastman mej chkar nshvac
Բարև Ձեզ Արփի ջան, այս բաղադրատոմսում կարող եք օգտագործել կամ կակաո կամ շոկոլադ 🙂 Երկու դեպքում էլ շատ համեղ է ստացվում 🙂
harcs es baxadratomsin chi veraberum 200g kat@ 1 teyi bajak katn e
Հարգելի Լուսինե, մեկ բաժակ կաթը 250 գր է: Այս աղյուսակը Ձեզ կօգնի մթերքների կշռի և ծավալի մասին ավելի ստույգ պատկերացումներ կազմել 🙂
http://www.cooks.am/interest/%D5%B4%D5%A9%D5%A5%D6%80%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AF%D5%B7%D5%BC%D5%AB-%D6%87-%D5%AE%D5%A1%D5%BE%D5%A1%D5%AC%D5%AB-%D5%A1%D5%B2%D5%B5%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%AF/
shat shnorhakal em ays axyusakn inc iroq shat petq kga mnum e hamex stacvi
Միշտ պատրաստ ենք օգնել 🙂
mi ban el epelu @ntacqum karox em kakao avelacnel
Լուսինե ջան, շատ զգույշ պետք է լինեք, քանի որ ջեռոցում կակաոն հնարավոր է՝ այրվի 🙂
epelu @ntacqum karox em kakao avelacnel
mersi
nereceq isk glazur taq vichakum enq lcnum vran
Սիրելի Սվետլանա, գլազուրը թողնում ենք, որ մի քիչ սառչի, ապա լցնում ենք վրան։ ։)