- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 1ժ 20 րոպե
Շոկոլադե տորթ Պելե
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Lավ խառնել կակաոն և շաքարավազը, ավելացնել ձուն և խառնել մինչև զանգվածի միատարր դառնալը:
- Հալեցնել կարագը, թողնել թեթևակի հովանա և լցնել շոլոլադե զանգվածի վրա, խառնել:
- Ավելացնել վանիլինը, կեֆիրը (ծայրահեղ դեպքում կարելի է փոխարինել մածունով), 1ճ/գդ քացախի մեջ հանգեցրած սոդան և խառնել զանգվածը: Այնուհետև մաս առ մաս ավելացնել այուրը և խառնել մինչև միատարր զանգվածի առաջանալը: Պետք է ստացվի թթվասերի աստիճանի պինդ խմոր, ուստի ալյուրի քանակությունը կարելի է ավելացնել կամ պակասեցնել նշված չափից:
- Ձևամանը (մոտ 20սմ տրամագծով) պատել բուսայուղով, ապա փռել պերգամենտային թուղթը և լցնել խմորի կեսը: Թխել ջեռոցում 35-45րոպե 180աստիճանում:
Նույն կերպ թխել երկրորդ բիսկվիթը: - Պատրաստի բիսկվիթները թողնել սառչեն, ապա բաժանել 2 շերտի: Ստացված 4շերտերից 1 հատը հարկավոր է փշրել, որպեսզի դրանով հետագայում պատեք տորթը: Սակայն, փշրանքի համար կարող եք կտրել բիսկվիթի շերտերի կողքի չորացած մասերը, փշրել դրանք և պատել տորթը՝ ստանալով այդ դեպքում 4 շերտով տորթ:
- Բիսկվիթի ամեն շերտը ներծծել լիկյորով կամ օշարակով:
- Կրեմի պատրաստման համար լավ հարել եփած խտացրած կաթը կարագի հետ: Խտացրած կաթը ավելացնել գդալ առ գդալ, հակառակ դեպքում կրեմը ջրիկ կստացվի:
- Բիսկվիթի առաջին շերտի վրա քսել կրեմը, ապա դնել երկրորդ շերտը և այդպես շարունակ:
- Տորթը ամբողջությամբ պատել կրեմով:
- Տորթի վրա շաղ տալ բիսկվիթային փշրանքները:
- Պատրաստի տորթը թողնել սառնարանում նվազագույնը 4 ժամ, որից հետո միայն անցնել համտեսելուն:
Իհարկե, ներկայացված թխվածքը սուպեր շոկոլադե և անչափ համեղ կարամելային կրեմով քաղցրավենիք է, սակայն, եթե ձգտում եք սլացիկ մարմին ունենալ, աշխատեք պատրաստել Տորթ Պելե միայն հատուկ առիթներին 😉
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Knereq kaseq kremi hamar xtacrac katy spitak te shakanakaguyn petq e vercnenq?
Լուսինե ջան, կրեմի համար անհրաժեշտ է շագանակագույն խտացրած կաթ 🙂
Ok mersi 🙂
700ml kefir@ shat che?
Այս թխվածքի համար մեզ 700 մլ կեֆիր է անհրաժեշտ 🙂
Knereq epvac xtacrac kat te shakanakaguyn kakaoyov
Բարև Ձեզ, եփած խտացրած կաթ է անհրաժեշտ 🙂
Barev dzez kaseq shaqaravazi chap@ gramov
Բարև Ձեզ, մոտ 600 գր շաքարավազ է անհրաժեշտ 🙂
Կներեք, իսկ եթե մածունով, ինչքա՞ն մածուն
3 բաժակ շաքարաված՞? շատ չի՞
Ինձ թվումա շաատ քաղցր կլինի..
Սիրելի Գայանե, ստացվում է շատ քաղցր ու համեղ տորթ։ Եթե քաղցրի սիրահար չեք, ապա շաքարավազը կարող եք քիչ օգտագործել։ 🙂