- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 40-50 minutes
Շոկոլադե տորթ Ջեյմի Օլիվերից
Բաղադրիչներ
- Շերտերի համար՝
- շաքարի փոշի - 150 գր
- կարագ - 125 գր
- ալյուր - 75 գր
- շոկոլադ սև - 125 գր
- ձու - 3 հատ
- կակաո - 2 ճ/գդ
- ձիթայուղ - 1 ճ/գդ
- փխրեցուցիչ - 3 գր
- աղ - 1 պտղունց
- Կրեմի համար՝
- շաքարի փոշի - 200 գր
- մեղր - 3 ճ/գդ
- ձվի սպիտակուց - 2 հատ
- հյութ կիտրոնի - 0.5 թ/գդ
- վանիլին - 0,5 թ/գդ
- Խրթխրթան շերտի համար՝
- շոկոլադ սև - 100 գր
- եգիպտացորենի փաթիլներ - 60 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 50մլ
- կարագ - 20գր
Քայլերի հաջորդականություն
- Շոկոլադը, կարագն ու շաքարի փոշին (կարող ենք շաքարավազով փոխարինել) գոլորշու վրա հալեցնում ենք: Եթե զանգվածը համասեռ է, ապա կրակից վերցնում ենք և 10 րոպե սենյակային ջերմաստիճանում սառեցնում:
Ալյուրը աղի, փխրեցուցիչի և կակաոյի հետ խառնում ենք մինչև համասեռ զանգված ստանանք: Շոկոլադե զանգվածը հարում ենք, աստիճանաբար ավելացնում ենք ձվերը, ալյուրով խառնուրդն ու խառնում ենք:
- 17 սմ տրամագծով ձևամանը պատում ենք բուսայուղով, այնուհետև խմորը լցնում ձևամանի մեջ: Թխում ենք նախապես մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 40-50 րոպե: Փորձում ենք, եթե փայտիկը խմորից չոր է դուրս գալիս, ուրեմն պատրաստ է: Խմորը ջեռոցից հանում ենք և սառեցնում:
- Պատրաստում ենք կրեմը: Ձվի սպիտակուցները կիտրոնահյութի, մեղրի, շաքարի փոշու ու վանիլինի հետ խառնում ենք և դնում գոլորշու վրա: Եթե բոլոր բաղադրիչները լուծվել են ու զանգվածը համասեռ է, ապա առանց գոլորշու վրայից վերցնելու, սկսում ենք հարել: Պետք է ստանանք փքուն կրեմ, որը սառելուց հետո կդառնա նուգայի կազմության:
- Պատրաստում ենք խրթխրթան միջուկը: Շոկոլադը հալեցնում ենք սերուցքի և կարագի հետ, մի քիչ սառեցնում ենք և խառնում եգիպտացորենի փաթիլների հետ:
- Շերտը 3 մասի ենք կիսում: Առաջին շերտի վրա քսում ենք խրթխրթան միջուկ, այնուհետև պատում կրեմով: Ծածկում ենք երկրորդ շերտով և նույն կերպ շարունակում հավաքել տորթը:
- Տորթի վերևամասը կարող ենք ձևավորել շոկոլադի կտորներով:
Ասպիսով, պատրաստեցինք շատ համեղ շոկոլադե տորթ , որը բոլոր քաղցրակերներն ըստ արժանվույնս կգնահատեն 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: