- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 20-30 minutes
Շոկոլադե տորթ սրճային կրեմով
Բաղադրիչներ
- Խմորի համար`
- շաքարավազ - 100 գր
- ալյուր - 60 գր
- ձու - 3 հատ
- կարագ - 30 գր
- կակաո - 15 գր
- աղ - մեկ պտղունց
- վանիլին - 0,5 թ/գդ
- Կրեմի համար`
- պանիր մասկարպոնե - 250 գր
- խտացրած կաթ - 150 գր
- ձվի դեղնուց - 3 հատ
- շոկոլադ սև - 50 գր (դառը)
- սուրճ էսպրեսո - 30 մլ
- վանիլին - 0,5 թ/գդ
- Գանաշի համար`
- շոկոլադ սև - 70 գր (դառը)
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 մլ
- Ջնարակի համար`
- շոկոլադ սև - 100 գր (դառը)
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Ձվի դեղնուցները սպիտակուցներից առանձնացնում ենք։ Դեղնուցները սենյակային ջերմաստիճանի կարագի և շաքարավազի (70 գր) հետ հարում ենք, այնուհետև ավելացնում կակաոն ու խառնում։
- Ձվի սպիտակուցները մնացած շաքարավազի, մեկ պտղունց աղի և վանիլինի հետ լցնում ենք մեկ այլ ամանի մեջ և հարում ենք այնքան, մինչև պինդ փրփուր ստանանք։ Սպիտակուցները զգուշորեն լցնում ենք դեղնուցային զանգվածի մեջ, այնուհետև ավելացնում ենք ալյուրը և խառնում ենք։ Պետք է համասեռ զանգված ստանանք։
17 սմ տրամագծով ձևամանը պատում ենք յուղով և խմորը լցնում ձևամանի մեջ։ Խմորը թխում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 20-30 րոպե։ Բիսկվիթի պատրաստ լինելը փորձում ենք փայտիկով, բայց եթե բիսկվիթը շուտ հանենք ջեռոցից, ապա այն ջեռոցից հանելուց հետո կնստի։
Որպեսզի տորթը հավասար լինի, կարող ենք վերևամասով դեպի ներքև դնել։ Շերտը 3 մասի ենք կիսում։
- Պատրաստում ենք կրեմը: Բոլոր բաղադրիչները, բացի մասկարպոնեից, լցնում ենք կաթսայի մեջ և խառնիչով խառնում ենք, այնուհետև դնում թույլ կրակի վրա` մինչև թանձրանա (սուրճ Էսպրեսոյի բաղադրատոմսը կարող եք գտնել այստեղ)։ Ավելացնում ենք վանիլինը։ Եթե ընթացքում գնդիկներ են առաջանում, ապա բլենդերով հարում ենք և մաղով անցկացնում։ Սառեցնում ենք։ Մասկարպոնեն հարում ենք, ավելացնում ենք եփած զանգվածը։ Հարում ենք մինչև միասեռ զանգված ստանանք։
- Պատրաստում ենք գանաշը: Շոկոլադը լուծում ենք սերուցքի մեջ և թույլ կրակի վրա խառնում այնքան մինչև զանգվածը միասեռ դառնա։ Գանաշը քսում ենք շերտերի վրա և թողնում ենք սառչի, որից հետո յուրաքանչյուր շերտի վրա կրեմ ենք քսում և սկսում հավաքել տորթը։
- Շոկոլադե կողքեր ենք ձևավորում: Դառը շոկոլադը հալեցնում ենք և քսում A4 թղթի կեսերի վրա: Այն կպցնում ենք տորթին կողքերին, ամուր սեղմում և տորթը 20 րոպեով տեղափոխում սառնարանը։ Երբ շոկոլադը սառչի, պետք է թուղթը զգուշորեն հանենք (տորթի կողքերը կլինեն այնպես, ինչպես նկարում է պատկերված, բայց սենյակային ջերմաստիճանում շոկոլադը փոքր-ինչ կարող է հալչել)։
Տորթի վերևամասում կարող ենք դնել նախապես պատրաստած բեզե, շոկոլադի կտորներ, ինչպես նաև ծաղկաթերթեր և բալ։
- Բարի ախորժակ:
Արդյունքում ստանում ենք սրճային կրեմով շոկոլադե տորթ, որը Ձեր բոլոր ջանքերը կարդարացնի 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: