- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 60 minutes
Շոկոլադե տորթ «Օրեո»
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 220 գր
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 240 գր
- կակաոյի փոշի - 60 գր
- կաթ - 170 մլ
- կարագ - 90 գր
- ջուր - 170 մլ
- սոդա - 2 թ/գ
- փխրեցուցիչ - 2 թ/գ
- Կրեմի համար՝
- կարագ - 200 գր
- շաքարի փոշի - 130 գր
- պանիր սերուցքային - 550 գր
- թխվածքաբլիթ - 6-7 հատ
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը (110 գր), սոդան (1 թ/գ), փխրեցուցիչն (1 թ/գ) ու կակաոյի փոշին (30 գր) անցկացնում ենք մաղով։
- Այնուհետև ավելացնում ենք 120 գր շաքարավազն ու խառնում ենք։
- Ավելացնում ենք 1 ձու, 85 մլ կաթը, ապա հարում ենք հարիչով, սակայն շատ ցածր արագությամբ՝ վերածելով միասեռ զանգվածի։
- Ստացված զանգվածին ավելացնում ենք 85 մլ եռացրած ջուրը, ապա խառնում ենք ու լցնում յուղաթղթապատ ձևամանի մեջ։ Եփում ենք 35 րոպե 175 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Նույն ձևով ու չափաբաժնով պատրաստում ենք տորթի երկրորդ խմորաշերտը։
- Պատրաստ լինելուց հետո երկու խմորաշերտերն էլ իրենց հերթին բաժանում ենք երկու մասի՝ ստանալով 4 շերտ։
- Պատրաստում ենք կրեմը, որի համար անհրաժեշտ փափկած կարագն ու շաքարի փոշին հարում ենք այնքան, մինչև ստացվի սպիտակ ու պինդ զանգված։
- Այնուհետև կամաց-կամաց ավելացնում ենք լավ սառած սերուցքային պանիրը և շարունակում ենք հարել։ Կրեմի ¼ մասն առանձնացնում ենք, իսկ մյուս մասին ավելացնում ենք մանրացրած թխվածքաբլիթներն ու խառնում ենք։
- Բոլոր խմորաշերտերը պատում ենք կրեմով, սակայն վերին շերտն ու կողային հատվածները պատում ենք առանձնացրած կրեմով։
- Տորթը զարդարում ենք մնացած կրեմով ու թխվածքաբլիթներով։
- Ահա պատրաստ է մեր համեղ, գեղեցիկ ու տոնական տորթը։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barev dzez, kat@ etacrac kat petq e lini te xanuti sovorakan katn el klini?
Ողջույն) Խմորի մեջ անհրաժե՞շտ է կարագ ավելացնել: Պատրաստման եղանակում նշված չի կարագի մասին)