- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 20 minutes
Շոկոլադե տորթ
Բաղադրիչներ
- շոկոլադ դառը - 170 գր
- ձու - 3 հատ
- կարագ - 110 գր
- շաքարավազ - 80 գր
- պնդուկ - 50 գր
- ընկույզ - 40 գր
- նուշ - 15 գր
- պանիր մասկարպոնե - 250 գր
- նարինջ - 100 գր
- շաքարի փոշի - 20 գր
- կոնյակ - 10 մլ
- դարչին՝ աղացած - 1 գր
- մեղր - 20 գր
- աղ ծովի - 1 պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Կարագը, շաքարավազն ու շոկոլադը հալեցնում ենք։
- Նուշն ու ընկույզը բլենդերով հարում ենք։ Առանձին տարայի մեջ մանրացնում ենք պնդուկը։
- Ձվի դեղնուցներն ու սպիտակուցներն առանձնացնում ենք։ Առանձին տարայի մեջ սպիտակուցները հարում ենք՝ ավելացնելով 1 պտղունց ծովի աղ։ Մեկ այլ տարայի մեջ հարում ենք դեղնուցները, ավելացնում ենք շոկոլադե-սերուցքային, ապա՝ ընկուզային զանգվածն ու շարունակում ենք հարել։ Այնուհետև մաս-մաս ավելացնում ենք ապիտակուցային զանգվածն ու լավ խառնում ենք։
- Ձևամանը (20 սմ տրամագծով) կարագապատում ենք, լցնում ենք խմորն ու թխում 20 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստում ենք կրեմը, որի համար նարնջի կեղևն անցկացնում ենք մանր քերիչով, քամում ենք նարնջի հյութը։ Կեղևն ու 2 ճ/գ հյութը խառնում, ապա ավելացնում ենք մասկարպոնեն, դարչինը, շաքարի փոշին, կոնյակը և խառնում ենք՝ վերածելով միասեռ զանգվածի։
- Արդեն սառած շոկոլադե բիսկվիթը բաժանում ենք երկու մասի, որոնցից մեկը պատում ենք կրեմով, ապա դնում ենք երկրորդ շերտը։ Այնուհետև պատրաստում ենք գլազուրը, որի համար շոկոլադի մնացած մասը հալեցնում ենք, ավելացնում ենք մեղրն ու խառնում ենք։ Տորթի երկրորդ շերտը պատում ենք գլազուրով, վրան շաղ ենք տալիս մանրացրած պնդուկն ու մատուցում ենք։
- Շոկոլադե տորթը պատրաստ է։ Վայելում ենք։
Համեղ շոկոլադե տորթ, որը դուր կգա անգամ ամենաքմահաճ համտեսողին։ ։)
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: