- Prep Time: 20 minutes
- Cook Time: 25-50 րոպե minutes
Շոկոլադե տորթ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 250 գր
- շաքարավազ - 250 գր
- կեֆիր - 150 մլ
- բուսայուղ - 120 մլ
- կակաոյի փոշի - 50 գր
- ձու - 2 հատ
- վանիլային շաքար - 1 թ/գ
- փխրեցուցիչ - 1 թ/գ
- սոդա - 1 թ/գ
- աղ - 0,5 թ/գ
- սուրճ սև - 3 թ/գ սուրճ+ջուր
- Կրեմի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 300 գր
- պանիր սերուցքային - 200 գր
- շաքարի փոշի - 100 գր
- Գանաշի համար՝
- շոկոլադ - 200 գր (56 %)
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը, որի համար անհրաժեշտ ալյուրը, կակաոյի փոշին, փխրեցուցիչը, սոդան ու աղը լցնում ենք տարայի մեջ և խառնում ենք։
- Մեկ այլ տարայի մեջ լցնում ենք կեֆիրը, ձուն, շաքարավազը, վանիլային շաքարը, բուսայուղը և կրկին խառնում ենք։ Ստացված երլու զանգվածները միացնում ենք իրար և ստանում ենք խմորային պինդ զանգված։
- Պատրաստում ենք սուրճը՝ 3 թ/գ սուրճին ավելացնելով այնքան եռացրած ջուր, որպեսզի ստանանք 200 մլ սուրճ։ Ճիշտ է, սուրճի համն այնքան էլ զգալի չէ, սակայն խմորին յուրահատուկ բույր է հաղորդում։ Եթե չեք ցանկանում սուրճ օգտագործել, ապա կարող եք միայն եռացրած ջուր ավելացնել։
Տաք սուրճն անմիջապես լցնում ենք խմորային զանգվածի վրա՝ ստանալով հեղուկ զանգված։
- Ձևամանը (22 սմ) պատում ենք յուղաթղթով ու կարագով և խմորը լցնում ենք մեջը։
- Եփում ենք 25-50 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստում ենք կրեմը, որի համար անհրաժեշտ սերուցքը հարում ենք այնքան, մինչև պնդանա։ Ապա ավելացնում ենք սերուցքային պանիրը, շաքարի փոշին և շարունակում ենք հարել։
- Խմորաշերտը բաժանում ենք երկու մասի, ապա առաջին շերտը պատում ենք կրեմով։
- Դնում ենք երկրորդ շերտն ու տորթը 2 ժամ թողնում ենք սառնարանում։
- Սկսում ենք պատրաստել գանաշը, որի համար սերուցքը տաքացնում ենք, սակայն չենք հասցնում եռման աստիճանի։ Հանում ենք կրակի վրայից և ավելացնում ենք կտորների բաժանած շոկոլադը։
- Խառնում ենք այնքան, մինչև ստանանք միասեռ զանգված, ապա թողնում ենք, որ սառչի։
- Տորթը պատում ենք գանաշով։
- Տորթը զարդարում ենք ըստ ցանկության նուշով կամ կոկոսի քերուկով, ապա 2-3 ժամ թողնում ենք սառնարանում, որպեսզի գանաշն ամբողջովին սառչի։
Մեր համեղ, նրբահամ ու փափուկ տորթը պատրաստ է։ Վայելում ենք։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: