- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 40 minutes
Շոկոլադե տորթ
Բաղադրիչներ
- ալյուր - 130 գր
- կակաոյի փոշի - 20 գր
- ձու - 5 հատ
- շաքարավազ - 250 գր
- սուրճ լուծվող - 2 ճ/գ
- ջուր - 130 գր
- կոնյակ - 2 ճ/գ
- բուսայուղ - 2 ճ/գ
- փխրեցուցիչ - 1 թ/գ
- սերուցք (33% յուղ.) - 500 գր
- շոկոլադ դառը - 150 գր
- ջեմ դեղձի - 6 ճ/գ
Քայլերի հաջորդականություն
- Ձվերը մոտ 7 հարում ենք 130 գր շաքարավազի հետ՝ ստանալով պինդ զանգված։ Այնուհետև ավելացնում ենք 2ճ/գ եռացրած ջրի մեջ լուծված սուրճը և հարում ենք՝ վերածելով միասեռ զանգվածի։ Շարունակելով հարելն՝ ավելացնում եք բուսայուղը։
- Ավելացնում ենք մաղով անցկացրած ալյուրը, կակաոյի փոշին ու փխրեցուցիչը։
- Ստացված զանգվածը լցնում ենք 24 սմ տրամագծով յուղաթղթապատ ձևամանի մեջ։ Թխում ենք 40 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Թողնում ենք, որ բիսկվիթը սառչի, ապա բաժանում ենք երեք խմորաշերտի։
- Պատրաստում ենք կրեմը, որի համար սերուցքը հարում ենք 70 գր շաքարավազի հետ այնքան, մինչև ստացվի պինդ զանգված։ Այնուհետև ավեացնում ենք հալեցրած ու սենյակային պայմաններում սառեցրած շոկոլադն ու 30 վայրկյան հարում ենք ցածր արագությամբ։
- Պատրաստում ենք անուշահյութը, որի համար տաք ջրի մեջ լուծում ենք 1 ճ/գ սուրճն ու 50 գր շաքարավազը։ Թողնում ենք, որ սառչի և ավելացնում ենք կոնյակը։
Բիսկվիթի առաջին շերտը պատում ենք անուշահյութով ու 2 ճ/գ դեղձի ջեմով, ապա՝ կրեմի շրտով։ Նույն հերթականությամբ պատում ենք երկրորդ շերտը։
- Տորթի վերին շերտն ու կողային հատվածները պատում ենք կրեմով, վրան շաղ ենք տալիս կակաոյի փոշին ու մոտ 4 ժամ թողնում սառնարանում։
Տորթի համը կատարյալ կլինի ոչ շատ քաղցր թեյի ու սուրճի հետ վայելելու դեպքում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: