- Yield: Անմիջապես
- Cook Time: 45 minutes
Շոկոլադե տորթ
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- կակաոյի փոշի - 25 գր
- ձու - 1 հատ
- կեֆիր - 120 մլ
- շաքարավազ - 130 գր
- ձիթայուղ - 50 մլ
- ալյուր - 130 գր
- կարագ - 50 գր
- աղ - 1/3 թ/գ
- սոդա - 1/2 թ/գ
- քացախ - 1/2 թ/գ
- Կրեմի համար՝
- խտացրած կաթ - 100 գր
- սերուցք (33% յուղ.) - 150 մլ
Քայլերի հաջորդականություն
- Առանձին տարայի մեջ լցնում ենք մաղով անցկացրած ալյուրը, աղը, շաքարավազը, սոդան ու կակաոյի փոշին ու խառնում ենք՝ ստանալով միասեռ զանգված։
- Ավելացնում ենք ձուն, կեֆիրը, ձիթայուղը, փափկած կարագը, ապա՝ քացախը։
- Բոլոր բաղադրիչները խառնում ենք այնքան, որպեսզի ստանանք հարթ ու կրեմանման զանգված։
- Ձևամանը կարագապատում ենք, լցնում ենք խմորն ու թխում ենք մոտ 45 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստում ենք կրեմը, որի համար սառը սերուցքը լցնում ենք տարայի մեջ և հարում ենք այնքան, որպեսզի զանգվածը մի քանի անգամ մեծանա։ Այնուհետև չդադարելով հարելը՝ ավելացնում ենք խտացրած կաթը։ Ստացվում է պինդ կրեմ։
- Բիսկվիթը պատրաստ լինելուց անմիջապես հետո հանում ենք ձևամանից։
- Բիսկվիթը բաժանում ենք երեք մասի։
- Բոլոր շերտերը կրեմապատում ենք:
- Տորթի վերին շերտն ու կողային հատվածները նույնպես պատում ենք կրեմով, ապա զարդարում ենք հապալասով (черника) ու անանուխի շերտերով։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Չմոռանաք ավելացնել նաև ձուն…
Սիրելի Թինա, շնորհակալություն ուշադրության համար։ Ձուն ավելացված է նաև տեքստում։ 🙂