Շոկոլադե տորթ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- մեղր - 150 գր
- շաքարավազ - 200 գր
- կարագ - 100 գր
- սոդա - 1 թ/գ
- ձու - 2 հատ
- կակաոյի փոշի - 40 գր
- կաթ - 100 մլ
- ալյուր - 600 գր
- Գանաշ
- շոկոլադ դառը - 100 մլ
- սերուցք (33% յուղ.) - 80 մլ
- Կրեմի համար՝
- սերուցք (33% յուղ.) - 500 մլ
- շոկոլադ դառը - 200 գր
- նուտելլա - 150 գր
Քայլերի հաջորդականություն
- Շոկոլադը մանր կտրատում ենք:
- Սերուցքը հասցնում ենք եռման աստիճանի, ապա ավելացնում ենք շոկոլադն ու խառնում:
- Ստացված զանգվածը 3-4 ժամ դնում ենք սառնարանում:
Կաթսայի մեջ լցնում ենք շաքարավազը, մեղրն ու կարագը: Այնուհետև դնում ենք կրակի վրա և եփում այնքան, մինչև կարագն ու շաքարավազը լուծվեն: Հանում ենք կրակի վրայից, ավելացնում ենք սոդան ու խառնում:
- Զուգահեռ պատրաստում ենք կակաոն եռացրած կաթի հետ:
- Ստացված երկու զանգվածները խառնում ենք, ավելացնում ձուն և հարում այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված:
- Ավելացնում ենք ալյուրը և խառնում: Պետք է ստացվի կպչուն խմոր:
- Ստացված խմորը բաժանում ենք 12 հավասար մասերի:
- Յուրաքանչյուր մաս բացում ենք յուղաթղթի վրա, ապա պատառաքաղի օգնությամբ նախշեր ենք անում:
- Թխում ենք 6-7 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Սառնարանից հանում ենք շոկոլադե սերուցքային զանգվածը, հարում ենք, ապա ավելացնում ենք նուտելլան և շարունակում հարել:
Խմորաշերտերը պատում ենք կրեմով և սկսում ենք պատրաստել գանաշը: Սերուցքը հասցնում ենք եռման աստիճանի, ապա ավելացնում ենք մանր կտրատած շոկոլադները և խառնում ենք:
- Տորթը պատում ենք գանաշով, ապա 3-4 ժամ թողնում ենք սառնարանում:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Knereq indz kbacatreq gr-i u ml-i kshirn u caval@?
Սիրելի Մարիամ, մթերքների կշռին ու ծավալին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.cooks.am/interest/%D5%B4%D5%A9%D5%A5%D6%80%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AF%D5%B7%D5%BC%D5%AB-%D6%87-%D5%AE%D5%A1%D5%BE%D5%A1%D5%AC%D5%AB-%D5%A1%D5%B2%D5%B5%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%AF/