- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 45-50 minutes
Շոկոլադե տորթ «Triple»
Բաղադրիչներ
- Շոկոլադային բիսկվիթի համար`
- շոկոլադ սև - 250 գր
- ձու - 5 հատ
- շաքարավազ - 150 գր
- կարագ - 125 գր
- նուշ - 50 գր
- լիկյոր - 60 մլ
- Շոկոլադային մուսսի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 150 գր
- ձու - 1 հատ
- ձվի դեղնուց - 1 հատ
- շաքարավազ - 35 գր
- ջուր - 10 գր (2 թ/գդ)
- շոկոլադ սև - 150 գր
- Գանաշի համար՝
- շոկոլադ սև - 250 գր
- կարագ - 60 գր
- շաքարի փոշի - 1-2 ճ/գդ
- Ինչպես նաև`
- լիկյոր - 60 մլ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք շոկոլադային բիսկվիթը: Ջեռոցը 180 աստիճան տաքացնում ենք: Ձևամանը ձիթայուղում ենք, մեջն ալյուր ցանում: Շոկոլադը միկրոալիքային վառարանում կամ գոլորշու վրա հալեցնում ենք, հովացնում: Դեղնուցներն ու շաքարավազն այնքան ենք հարում, մինչև վերածվեն խիտ, փքուն զանգվածի:
- Հարիչի արագությունը թուլացնում ենք, ավելացնում փափկած կարագն ու հարում մինչև համասեռ զանգված ստանալը: Լցնում ենք շոկոլադը, խառնում կամ հարում ենք թույլ արագությամբ: Լցնում ենք 60 մլ լիկյորը և խառնում:
- Ավելացնում ենք նուշը և կրկին խառնում:
- Սպիտակուցները հարում ենք այնքան, որ վերածվեն խիտ փրփուրի: Մաս-մաս լցնում ենք խմորի մեջ ու խնամքով խառնում:
- Խմորը լցնում ենք ձևամանի մեջ, թխում 45-50 րոպե: Պատրաստ լինելն ստուգում ենք փայտե չոփիկով. եթե ծակելուց հետո չոփիկը չոր է դուրս գալիս, ուրեմն բիսկվիթը պատրաստ է: Թողնում ենք ցանցի վրա հովանա: Լավ հովանալուց հետո ձևամանից հանում ենք և երկու շերտի բաժանում:
- Պատրաստում ենք շոկոլադայի մուսսը: Սերուցքը հարում ենք մինչև փրփրելը, ծածկում ու դնում սառնարան: Ձուն ու դեղնուցը միասին մի քանի վայրկյան հարում ենք թույլ արագությամբ: Շաքարավազն ու ջուրը խառնելով հասցնում ենք եռման, հետո առանց խառնելու եփում 8-10 րոպե, մինչև 120 աստիճանի հասնելը: Հենց որ օշարակը հասնում է մոտավորապես 110-115 աստիճանի, սկսում ենք ձուն ու դեղնուցը թույլ արագությամբ նորից հարել: 120 աստիճանի հասած օշարակը բարակ շիթով լցնում ենք մեջը՝ հարիչի արագությունը միաժամանակ մեծացնելով: Հարում ենք մոտ 5 րոպե, մինչև ստացվի բաց գույնի փքուն ու խիտ զանգված՝ սկզբնական ծավալից 2-3 անգամ մեծ:
- Շոկոլադը միկրոալիքային վառարանում կամ գոլորշու վրա հալեցնում ենք, հովացնում մինչև 40-45 աստիճան: Հարած սերուցքի ¼-ը լցնում ենք շոկոլադի մեջ ու զգուշությամբ խառնում: Հետո ավելացնում ենք մնացած սերուցքը, ապա դեղնուցային զանգվածը զգուշորեն խառնում սերուցքաշոկոլադային խառնուրդին:
- Պատրաստում ենք գանաշը: Հաստ հատակով կաթսայի մեջ թույլ կրակին խառնելով տաքացնում ենք շոկոլադը, կարագն ու շաքարի փոշին: Հենց որ կարագն ու շոկոլադը լուծվում են, իսկ զանգվածը դառնում է հարթ ու համասեռ, կրակից վերցնում ենք ու դնում սառնարանում:
- Հավաքում ենք տորթը: Բիսկվիթի մի շերտը դնում ենք ձևամանի հատակին: Վրայից լիկյոր ենք լցնում, ծածկում ենք շոկոլադային մուսսով: Դնում ենք երկրորդ շերտը ու ափով թեթևակի սեղմում: Տորթը 2-3 ժամով դնում ենք սառնարանում, որպեսզի մուսսը հավաքվի:
- Մատուցելուց առաջ գանաշը տաքացնում ենք այնքան, որ ջրիկանա (40-45 աստիճան) և լցնում ենք տորթի վրա:
- Ահա և վերջ:
Շոկոլադե տորթ պատրաստելիս կարելի է բիսկվիթը պատրաստել նախօրոք` նախորդ օրը, թաղանթով ամուր փաթաթել ու պահել սառնարանում: Գանաշը նույնպես կարելի է նախօրոք պատրաստել, քանի որ այն հիանալի պահպանվում է նույնիսկ մեկ շաբաթ: Իսկ ա՛յ, մուսսը պետք է պատրաստել ու անմիջապես օգտագործել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: