- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 45 minutes
Շոկոլադե տորթ «Triple»
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձու - 3 հատ
- շաքարավազ - 90 գր
- ալյուր - 80 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 10 գր
- կակաո - 20 գր
- Կրեմի համար՝
- շոկոլադ սև - 400 գր (50%-55%)
- կաթ - 150 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 300 գր
- Ջնարակի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 գր
- շոկոլադ սև - 200 գր (50%-55%)
- մեղր - 1 ճ/գդ
- Օշարակի համար՝
- շաքարավազ - 100 գր
- ջուր - 100 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Ջեռոցը 200 աստիճան տաքացնում ենք: Դեղնուցներն ու սպիտակուցներն առանձնացնում և դեղնուցը 70 գր շաքարավազի հետ հարում ենք: Սպիտակուցները հարում ենք 20 գր շաքարավազի հետ: Հարած սպիտակուցների կեսը լցնում ենք հարած դեղնուցների մեջ ու թիակով խնամքով խառնում ենք: Ալյուրը, եգիպտացորենի օսլան և կակաոն խառնում ենք, մաղում և քիչ-քիչ լցնում ձվային զանգվածի մեջ` խնամքով խառնելով: Վերջում ավելացնում ենք հարած սպիտակուցների մյուս կեսն ու թիակով խնամքով խառնում:
- Խմորը երկու մասի ենք բաժանում: Յուղաթղթի վրա 20 սմ տրամագծով երկու շրջան ենք նկարում, շրջում ենք, խմորը լցնում ենք շրջանի վրա ու թխում 8-10 րոպե:
- Պատրաստում ենք օշարակը: 100 գր ջուրն ու 100 գր շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ և հասցնում եռման: Եռալուց հետո մեկ րոպե եփում ենք, հետո կրակից վերցնում ու հովացնում:
- Պատրաստում ենք կրեմը: 300 գր սերուցքը հարում ենք, որոշ ժամանակ թողնում սառնարանում:
- Կաթը մի քիչ տաքացնում ենք, շոկոլադը հալեցնում գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում և խառնում կաթի հետ:
Գոլացած (մոտ 40 աստիճան) շոկոլադային զանգվածին խնամքով խառում ենք հարած սերուցքը:
- Մի բիսկվիթը դնում ենք սկուտեղի վրա, շուրջը հագցնում 22 սմ տրամագծով ձևամանը: Բիսկվիթի վրա օշարակ ենք լցնում: Վրայից քսում ենք կրեմի կեսը: Դնում ենք երկրորդ բիսկվիթը և տոգորում օշարակով: Քսում ենք մնացած կրեմը: Տորթը 3-4 ժամ պահում ենք սառցախցիկում, կամ էլ սառնարանում, բայց ավելի երկար:
- Պատրաստում ենք ջնարակը: Սերուցքը հասցնում ենք եռման, լցնում շոկոլադի վրա, ավելացնում ենք մեղրը և խառնում ու թողնում ենք հովանա:
- Ձևամանի կողքերը վարսահարդարիչով տաքացնում ենք, բարձրացնում վերև ու հանում:
- Հենց որ ջնարակը հովանում է, լցնում ենք տորթի վրա:
- Զարդարում ենք շոկոլադե գնդիկներով ու սպիտակ շոկոլադի քերուկով:
- Ահա և վերջ:
Շոկոլադե տորթ զարդարելու համար պարտադիր չէ հիմք ընդունել այս տարբերակը: Կարող եք զարդարել ինչպես կամենաք, միայն թե՝ շոկոլադային մոտիվներով լինի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Im dzevamany 28 sme, inchpes varvem ays depqum
Բարև Ձեզ, ձևամանը մեծ է, և շերտերը բարակ կստացվեն, խորհուրդ ենք տալիս վերցնել մի քիչ ավելի փոքր ձևաման:
hamov aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
🙂