- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 20-25 minutes
Շոկոլադե քափքեյք
Բաղադրիչներ
- կակաո - 60 գր
- ջուր - 100 մլ (եռացրած)
- ալյուր - 250 գր
- աղ - 1/2 թ/գդ
- սոդա - 1/2 թ/գդ
- փխրեցուցիչ - 1/2 թ/գդ
- կարագ - 150 գր
- շաքարավազ - 200 գր
- ձու - 2 հատ
- վանիլին - 1 ճ/գդ
- թթվասեր - 120 գր
- Կրեմի համար՝
- շաքարի փոշի - 180 գր
- կակաո - 2 ճ/գդ
- կարագ - 80 գր (սերուցքային)
- պանիր մասկարպոնե - 80 գր (կամ ցանկացած տեսակի սերուցքային պանիր)
- շոկոլադ սև - 140 գր
Քայլերի հաջորդականություն
Նշված բաղադրիչներից 12-14 հատ կեքս է ստացվում։
- Կակաոյի փոշու վրա եռացրած ջուր ենք լցնում և խառնում ենք մինչև համասեռ դառնա։ Դնում ենք մի կողմ։
- Կարագն ու շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ և դնում ենք կրակի վրա։ Խառնելով եփում ենք մինչև կարագը հալվի։
- Զանգվածը լցնում ենք հարիչի բաժակի մեջ և սկսում ենք հարել. մոտ 5 րոպե հարում ենք, որպեսզի զանգվածը սենյակային ջերմաստիճանի դառնա։ Հատ առ հատ ավելացնում ենք ձվերը` յուրաքանչյուրից հետո լավ հարում ենք։
- Ավելացնում ենք վանիլինը և կակաոյով խառնուրդը, հարում ենք մինչև համասեռ դառնա։
- Ալյուրը, աղը, փխրեցուցիչն ու սոդան մաղում ենք և թթվասերի հետ հաջորդաբար (լցնում ենք ալյուրի մի մասը, թթվասերի մի մասը, լցնում ենք ալյուրի մի մասը, թթվասերի մի մասը և եզրափակում ենք ալյուրով) ավելացնում ենք դեղնուցա-շոկոլադային խառնուրդի մեջ։
- Լցնում ենք յուղապատ ձևամանների մեջ. խմորը ձևամանի 3/4 չափով պետք է լինի (եթե թղթե ձևամաններ են, յուղով պատելու կարիք չկա)։ Դնում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 20-25 րոպե թխում ենք (փայտիկով փորձում ենք, եթե այն խմորի միջից չոր է դուրս գալիս, ուրեմն պատրաստ է)։
Ջեռոցից հանում ենք և թողնում ենք սառչի։
Պատրաստում ենք կրեմը։ Շոկոլադը գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում հալեցնում ենք։
- Ավելացնում ենք կակաոյի փոշին և շաքարի փոշին։
- Փափկած կարագն ու մասկարպոնեն հարում ենք մինչև համասեռ դառնա։ Ավելացնում ենք կակաոյով զանգվածն ու շոկոլադը, ևս մեկ անգամ խառնում ենք։
- Կրեմը լցնում ենք ձևավոր գլխադիրով հրուշակեղենային պարկի մեջ և սառած կեքսերը ձևավորում ենք։ Ցանկության դեպքում, վրան շոկոլադե քերուկ ենք ցանում։
Պատրաստեք շոկոլադե քափքեյք, զարդարեք Ձեր ռոմանտիկ ընթրիքի սեղանը և հաճելի ժամանցն ապահովված է 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: