- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 25 minutes
Շոկոլադե օլադի
Բաղադրիչներ
- Օլադիի համար՝
- մածուն - 400 մլ
- շաքարավազ - 60-70 գր
- ալյուր - 300-350 գր
- կակաո - 40 գր
- ձու - 1 հատ
- հյութ կիտրոնի - 5 մլ
- սոդա - 0.5 թ/գդ
- բուսայուղ - 50-60 մլ
- Ջնարակի համար՝
- շոկոլադ սև - 170 գր
- կարագ - 30 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 6 ճ/գդ
- շաքարավազ - 100 գր
- վանիլին - 0.5 թ/գդ
- Ինչպես նաև՝
- ընկույզ - ըստ ճաշակի
- բանան - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք օլադին: Մածունն ու կիտրանահյութը խառնում ենք, այնուհետև ավելացնում ենք ձուն ու շաքարավազը և կրկին հարում ենք: Ավելացնում ենք ալյուրը, կակաոն և սոդան և խառնում այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված:
- Նախօրոք տաքացրած բուսայուղապատ թավայի մեջ գդալով շրջանաձև լցնում ենք խմորն ու օլադիներ պատրաստում՝ յուրաքանչյուր կողմից 1-2 րոպե տապակելով:
- Պատրաստում ենք շոկոլադե կրեմը: 100 մլ ջուրը դնում ենք մարմանդ կրակին, ավելացնում շաքարավազն ու անընդհատ խառնելով եռացնում: Այնուհետև ավելացնում ենք կարագն ու շոկոլադը: Երբ զանգվածը թանձրանում է, վերցնում ենք կրակից և լցնում սերուցքն ու վանիլինը: Լավ խառնում ենք:
Օլադիների վրա ջնարակ ենք լցնում և շարում բանանները: Վերջում մանրացրած ընկույզ ենք ցանում ու վայելում:
Հրաշալի օլադի , որը կապահովի Ձեր լավ տրամադրությունը 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: