- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 50 minutes
Շոկոլադե օրիգինալ կեքս
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 200 գր
- սպիտակաձավար - 1 ճ/գդ
- բազուկ - 1 բաժակ (քերած)
- բանան - 1 հատ
- բուսայուղ - 3 ճ/գդ
- հյութ խնձորի - 1 բաժակ
- կիտրոն - 1 թ/գդ (կեղև)
- հյութ կիտրոնի - 1 ճ/գդ
- եղեգնաշաքար - 0,5 բաժակ
- դարչին - ըստ ճաշակի
- կոճապղպեղ (имбирь) - ըստ ճաշակի
- մշկընկույզ (мускатный орех) - ըստ ճաշակի
- հիլ(кардамон) - ըստ ճաշակի
- մեխակ - ըստ ճաշակի
- ընկույզ - 100 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- սոդա - 0,5 թ/գդ
- Կարամելի համար՝
- մեղր - 2 ճ/գդ
- ջուր - 1 ճ/գդ
- եղեգնաշաքար - 2 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Հում բազուկը լվանում ենք, մաքրում և մանր քերիչով անցկացնում։ Բաժակի մեջ բանանը ճզմում ենք։ Ավելի լավ է շատ հասած բանան վերցնենք։ Ամանի մեջ ենք լցնում բազուկը, բանանը և համեմունքները։ Եթե կա պատրաստի համեմունքների խառնուրդ, դա ենք լցնում։ Ընդհանուր առմամբ, համեմունքները կարող ենք ըստ ճաշակի լցնել` 1,5 թ/գդ։
- Բազուկով և բանանով խառնուրդին շաքարավազ, խնձորահյութ և բուսայուղ ենք ավելացնում: Խառնում ենք։ Ավելացնում ենք սպիտակաձավարը, կիտրոնի կեղևը և կիտրոնահյութը։ Ընկույզը մանրացնում ենք, բայց ոչ շատ մանր։ Կարող ենք գրտնակով մանրացնել, կամ էլ դանակով կտրատել։ Ավելացնում ենք փխրեցուցիչի և սոդայի հետ մաղած ալյուրը։ Պետք է թթվասերի թանձրության խմոր ստանանք։
- Ավելացնում ենք մանրացված ընկույզը և խառնում ենք։ Ստացված զանգվածը լցնում ենք յուղով պատված ձևամանի մեջ։ Եթե զանգվածը շատ է երկու ձևամանների մեջ ենք լցնում։ Թխում ենք 50 րոպե լավ տաքացրած ջեռոցում 190-200 աստիճանում (ժամանակը կախված է ջեռոցի առանձնահատկություններից, կարող է 1 ժամ տևել)։ Փայտիկով փորձում ենք, եթե չոր է, ուրեմն պատրաստ է։ Առաջին 30-40 րոպեների ընթացքում ջեռոցի դուռը չենք բացում։
- Պատրաստի կեքսի վրա կարող ենք շաքարի փոշի ցանել, կարող ենք նաև կարամելով կամ ջնարակով պատել։
Կարամել պատրաստելը հեշտ է.
Կաթսայի մեջ լցնում ենք ջուրը, շաքարավազը և 2-3 րոպե եփում ենք։ Ավելացնում ենք մեղրը, խառնում ենք և կրակի վրայից վերցնում։
- Պատրաստի կեքսը ջեռոցից հանում ենք, 5 րոպե հանգիստ ենք թողնում, ձևամանից հանում ենք և ցանցի վրա սառեցնում։ Մնացածը անում ենք ըստ ցանկության։ Կարամել ենք լցնում վրան, շաքարի փոշի ենք ցանում կամ ջնարակապատում ենք։
- Կարամելով պատված կեքսի վրա կարող ենք նուշի փշրանք ցանել։
Ի դեպ, այն մարդիկ ովքեր բազուկ չեն սիրում, կեքսի մեջ բազուկի համը չեն զգա 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: