- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 8-10 minutes
Շոկոլադե ֆոնդան
Բաղադրիչներ
- շոկոլադ սև - 350 գր
- կարագ - 130 գր
- ձու - 3 հատ
- ձվի դեղնուց - 1 հատ
- վանիլին - 0,5 թ/գդ
- շաքարի փոշի - 3/4 բաժակ
- ալյուր - 3/4 բաժակ
Քայլերի հաջորդականություն
- Ոչ մեծ ամանի մեջ ենք լցոնում կտրատած շոկոլադը և խորանարդաձև կտրատած կարագը։ Նախընտրելի է 50-60 տոկոս կակաոյի պարունակությամբ շոկոլադ վերցնել, բայց եթե դառը շոկոլադի սիրահար եք, կարող եք դառը շոկոլադ վերցնել։
- Շոկոլադով ամանը դնում ենք գոլորշու վրա և հալեցնում ենք, մինչև հարթ և համասեռ զանգված ստանանք։ Շոկոլադը կարող ենք նաև միկրոալիքային վառարանում հալեցնել։ Շոկոլադն ու կարագը 20 վայրկյանով դնում ենք միկրոալիքային վառարանի մեջ` ամենաբարձր հզորության վրա և ընթացքում խառնում ենք։
- Հալած շոկոլադը թողնում ենք սառչի։ Մեկ այլ ամանի մեջ ենք լցնում ձվերն ու դեղնուցը և խառնում ենք, պետք է թեթևակի փրփրի, ինչպես նկարում է պատկերված։ Կարող ենք հարիչով հարել, բայց եթե չկա, կարող ենք սովորական խառնիչով հարել։
- Աստիճանաբար ձվերի վրա ենք լցնում շաքարի փոշին, վանիլինն ու շոկոլադային զանգվածը։ Յուրաքանչյուր անգամ զանգվածը լցնելուց` լավ խառնում ենք։ Լցնելուց շոկոլադե զանգվածը չպետք է տաք լինի, այլապես ձվերը կկտրվեն։ Ալյուրը մաղում ենք խմորի մեջ և կրկին խառնում ենք մինչև համասեռ դառնա։ Ոչինչ, եթե մի քանի գնդիկներ մնան։ Եթե շատ խառնենք կեքսերը կթանձրանան և լավ չեն բարձրանա։
- Փոքրիկ ձևամանները կարագով պատում ենք և խմորը ձևամանի 2/3-րդի չափով լցնում ենք ձևամանների մեջ։ Ձևամանները կարող են լինել թե սիլիկոնե, թե կերամիկական։
- Ձևամանները դնում ենք տապակի մեջ և մոտ 8 րոպե թխում ենք` կախված ջեռոցից և խմորից։ Որպեսզի բոլոր կեքսերը չփչանան, լավ կլինի 1 հատը դնենք ջեռոցը, թխվելու ժամանակահատվածը որոշենք, այնուհետև մնացածը դնենք։
- Բարի ախորժակ:
Շատ համեղ շոկոլադե ֆոնդան, որն ավելի լավ է տաք վիճակում մատուցել, իսկ վրան կարելի է վանիլային պաղպաղակ դնել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
🙂
🙂
MI BAN HARCNEM ELI ET CEVAMANNERY VACARUM EN
Բարև Ձեզ Ջեմմա ջան, այո այս ձևամաններից կարող եք գտնել թխվածքների մասնագիտացված խանութներում 🙂